Չի գիտակցել նաև ամենակարևորը, որ իր հոգեհայրը՝ Սերժ Սարգսյանը այլևս ՀՀ Նախագահ չէ. Ա. Գալստյան

<< ԱՓՍՈՍ ԷՐ ԵՐԵԽԱՆ >>……..

Հեղափոխությունից հետո ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է մի քանի տասնյակ, տարիներ առաջ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշումներ:

Վերացված որոշումների արդյունքում անձիք կրկին ենթարկվել են քրեական հետապնդման, այլ կերպ ասած կրկին անգամ դատվել են նույն արարքի համար: Նշեմ նաև, որ ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը կարող է վերացվել գլխավոր դատախազի կողմից միայն մեկ անգամ, այն կայացնելուց հետո վեց ամսվա ընթացքում, սակայն Գլխավոր Դատախազը, հավանաբար դպրոցում վատ է սովորել և չի կարողանում կատարել պարզ թվաբանական հաշվարկ, ինչի արդյունքում վերացրել է որոշումներ, որոնք կայացվել են տարիներ առաջ:

Այդ որոշումների ուսումնասիրությունից պարզվում է, որ ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը, ոչ միայն չի կարողանում գումարել և հանել, այլ նաև ծանոթ չէ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին: Արդյունքում Հոռոմ գյուղից եկած և գլխավոր դատախազ դարձած անձը, փոքր և չար <<երեխայի>> պես, իր վերացման որոշումները կայացնելիս ավերել և ոչնչացրել է ամեն ինչ, խախտել է օրենքները, մարդկանց իրավունքները, հավանաբար մտածելով որ դատարանները խաղալիք են, յուրացրել է դրանց լիազորությունները և ձեռք հետ էլ տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը:

Ընդ որում հարկ է նշել, որ սույն գործողությունները մեր Հոռոմից եկած << երեխան>> կատարել է այնպիսի համառությամբ և անպատժելիության զգացումով, որ ստեղծվում է տպավորություն, որ երկրում դեռ նախագահ է Սերժ Սարգսյանը, ինքը ռեժիմի ամենասիրված << երեխան>> և իր բոլոր չարաճիճիությունները ներվելու են:

Սկսենք նկարագրել, մեր Հոռոմ գյուղի հերոսի արկածները իրավական դաշտում:
Այսպես՝ Գլխավոր Դատախազը անօրինական կերպով վերացրել է որոշումները, դրանց հիմքում դնելով նոր երևան եկած հանգամանքների առկայությունը:

Սակայն մոռացել է, որ նոր երևան եկած հանգամանքներով որոշումները կարող է վերացնել միայն դատարանը, այլ ոչ թե ինքը: Այլ կերպ ասած մեր Հոռոմից եկած << երեխան>> իր կամակոր բնավորության պատճառով չի կարողանում հասկանալ, որ ՀՀ դատարանները իր խաղալիքը չեն, ավելին պատկանում են ուրիշ << Ձյաձայի>> և որքան էլ ինքը լացի, աղաղակի, ոտքերը գետնին խփի, միևնույն է այն իր ձեռքից վերցնելու են և տան դրա իրական տիրոջը:

Ուշագրավ է նաև այն, որ Հոռոմից եկած << երեխան>> չունենալով համապատասխան գիտելիքներ մաթեմատիկայի բնագավառից, կրկին չի կարողացել հաշվել և հասկանալ, որ ինքը 40 անց է, այլևս երեխա չէ, այլ կերպ ասած հասել է քրեական պատասխանատվության տարիքին և իր արարքները արդեն դիտվում են ոչ թե որպես գյուղից եկած, կարմիր այտերով << երեխայի>> չարաճիճիություն, այլ քրեորեն պատժելի արարք են:

Չի գիտակցել նաև ամենակարևորը, որ իր հոգեհայրը՝ Սերժ Սարգսյանը այլևս ՀՀ Նախագահ չէ, իր չարաճիճիությունները տեսնելուց արդեն չի ժպտում, իրեն այլևս պաշտպանել, հովանավորել չի կարող և իր արարքների համար <<Արթուրիկ խելոք մնա, լավ չես անում >> հանդիմանանքից բացի կա նաև ավելի լուրջ պատիժ:

Հենց այսպես էլ մտածելով, մեր Հոռոմ գյուղից եկած << երեխան>> չհասկանալով հասավ ՀՀ Սահմանադրական կարգի տապալմանը, քանի որ դատական իշխանության յուրացումը որևիցե անձի կողմից առերևույթ հանգեցնում է ՀՀ սահմանադրության անփոփոխ 4-րդ հոդվածի վերացմանը, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հանցակազմով և նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով:

Ամփոփեմ՝ ՀՀ Գլխավոր Դատախազի աթոռը զբաղեցնող Արթուր Դավթյանի հետ կատարվածը լավագույն ապացույցն է, որ չի կարելի երես տալ երեխաներին, թողնել խաղան կրակի հետ, քանի որ վերջնական արդյունքում տուժում է հենց << երեխան>>: Արթուր Դավթյանը այն դասական դեպքն է, որ կարելի է ասել << ափսոս էր երեխան>>:

Սույն հրապարակումը մի քիչ հումորային էր, ավելի մանրամասն Արթուր Դավթյանի կողմից, առերևույթ դատական իշխանության յուրացման իրական դրդապատճառների մասին և առանց հումորի կներկայացնեմ հաջորդ հրապարակման մեջ:

Արտակ Գալստյան

(Visited 33 times, 33 visits today)
(Visited 124 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: