Չեն հասկանում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինի մի ղեկավար, որը կհանձնի Արցախը

Կեղծ օրակարգների շքերթ:
Հեղափոխությունից հետո,երկու-երեք ամիս անց,նոկաուտից դուրս գալուց հետո.քոչարյանական վարձկանները,հանրապետական ռևանշիստները,նոր իշխանություններից պաշտոններ մուրացող-մերժվածները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում կեղծ օրակարգներ:
Սկզբում իշխանությանը կապեցին ինչ-որ աղանդավորների հետ և նրան մեղադրեցին եկեղեցին քանդելու մեջ:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լյովա Եղիազարյանը:


Կարճ ժամանակում հօդս ցնդեց նրանց պնդումները:
Այնուհետև հրապարակ շպրտեցին ԼԳԲՏ համայնքին հովանավորելու դատարկաբանությունը:Դա էլ չհաջողվեց:
Սորոսով,Ստամբուլյան կոնվենցիայով,Քոչարյանին քաղբանտարկյալ համարելով՝ փորձում են ժողովրդական համախմբում կազմակերպել,բայց հերթական անգամ տանուլ են տալիս:
Ամենամեծ ձախողումը եղավ դաշնակցական կեղծ օրակարգը՝ հայոց լեզվի և հայոց պատմության վերաբերյալ:


Այժմ էլ Արցախը հանձնելու ցնդաբանությունն են առաջ մղում,չհասկանալով,որ այդ օրակարգը միշտ էլ ձախողված է եղել բոլոր ժամանակներում:Չեն հասկանում,որ Հայաստանում չի եղել,չկա ու չի լինի մի ղեկավար,որը կհանձնի Արցախը:
Էնպես,որ լուրջ գործով զբաղվեք,ասենք՝տոնածառ զարդարելով:

(Visited 78 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: