Չեմ էլ ուզում պատասխանել Փեսայի հերթական բարբաջանքին, բայց ինչպես կասեր Զոքանչը՝ մի փոքր «սպռավչկա»․ Լյովա Եղիազարյանի դիպուկ արձագանքը Միքայել Մինասյանի գրառմանը

Չեմ էլ ուզում պատասխանել Փեսայի հերթական բարբաջանքին, բայց ինչպես կասեր Զոքանչը՝ մի փոքր «սպռավչկա»․ Լյովա Եղիազարյանի դիպուկ արձագանքը Միքայել Մինասյանի գրառմանը

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չեմ էլ ուզում պատասխանել Փեսայի հերթական բարբաջանքին, բայց ինչպես կասեր Զոքանչը՝ մի փոքր «սպռավչկա»:

Նրա համար ստատուս գրողները առաջին նախագահից գողացել են (սովորություն է) քոչվոր բառը, առանց հասկանալու նրա իմաստը:

Քոչվորը քոչում է, փոխում է բնակավայրը, նստավայրը: Քոչվորը չվում է: Քոչվորը թափառականն է, թափառաշրջիկը:

Դե հիմա ասա, սիրելի փեսա, Հայաստանի ղեկավարներից ո՞վքեր և որտեղի՞ց են քոչել Հայաստան, ովքե՞ր և որտեղի՞ց են չվել Հայաստան, ովքե՞ր են փոխել բնակավայրը, նստավայրը, ովքե՞ր են դարձել թափառաշրջիկ, թափառական:

Սպասում եմ նաև նրա համար ստատուս գրողների պատասխանին»:

(Visited 103 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: