Ու թող Հայկական բանակի հզորությունը վեր ճախրի գեղեցիկ այս Սու-30СМ-ի նման, առաջինը լինի, վերջինը չլինի՝ պահանջում ենք ևս 23 հատ

Մարդիկ երկրին ծառայում են տարբեր կերպ՝ կա հայրենասեր և խիզախ զինվոր, կա իր գործը հիանալի կատարող պետական ծառայող, աշխատասեր բանվոր ու ժրաջան գյուղացի, կա նաև… արհեստավարժ և հայրենասեր գիտնական…

Հայոց բանակի հզորությանը նպաստելը մեր բոլորիս սրբազան պարտականությունն է, քանզի կա՞ բանակ, կա հայ ժողովուրդ և Հայոց պետականություն, չկա՞ բանակ, չկան նաև հայ ժողովուրդն ու Հայոց պետականությունը։ Սա մեր պատմության արյունով գրված ճշմարտություններից մեկն է և չի վիճարկվում։

Տարիներ առաջ, երբ Արծրունը դեռևս հասարակ մի կապիտան էր և մենք, ընդամենը միայն մի քանի տարի ծանոթացած, բայց միմյանց մեջ հարազատ ընկերական հոգիներ գտած ամենից առաջ հենց հայ ժողովրդի պատմության և Հայոց պետականության ամրապնդման հարցերում, անհավատալիորեն երկարատև քննարկումներ էինք ունենում Հաոց բանակի ներկայի ու հատկապես ապագայի վերաբերյալ։ Քննարկում էինք, ծանր ու թեթև էինք անում ներկան և ապագան ու… երազում էինք։ Նայում էինք հաճախ ջինջ երկնքին և երազում էինք, որ Հայկական բանակը մի օր այնքան առաջադեմ կլինի, որ հզոր օդուժ կունենան, այսինքն կտիրապետի օդային գերակայությանը, իսկ արդյունքում էլ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ԱՅԼԵՎ ՔԻՉ ԱՐՅՈՒՆՈՎ ԿԿՌՎԻ՝ խնայելով Հայ ռազմիկի այնքան թանկարժեք արյունը։

 

Գիտնական-տեսաբանի համար իր գաղափարների բյուրեղացումը գրքի տեսքով հիանալի արդյունք է, սակայն նույն այդ գիտնական-տեսաբանի առավել ցանկալի արդյունք է իր կանխատեսումների իրականացումը, ընդ որում այն հանգամանքը, որ դրանք իրականանում են ոչ լրիվ, քան տաս տարում, ոչ միայն հիանալի արդյունք է, այլև, զուտ մարդկայնորեն, երջանկության գագաթնակետն է։

 

«Զարգացած պետությունները ՀՕՊ ապահովման համար օգտագործում են տարատեսակ կործանիչներ, օդային մարտի ղեկավարման ու հետախուզման թռչող համակարգեր և, ինչու չէ, նաև հետախուզական արբանյակներ: ՌՕՈւ և ՀՕՊ միավորման մասին նման քննարկում ծավալելով` մենք պարտավոր ենք հատուկ նշել նաև կործանիչային ավիացիայի մասին, առանց որի անհնար է ունենալ հզոր ՌՕՈւ և ՀՕՊ: ԱՄՆ ՀՕՊ հիմնական գործիքը մնում են ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ: Հայկական ՌՕՈւի համար անհրաժեշտ է մի այնպիսի կործանիչ ինքնաթիռ, որը, օդային պայքարի և օդային հարձակման միջոցների խնդիրների համատեղումից զատ, իր ՈՐԱԿՈՎ ՆԱև ՀԱԿԱԿՇԻՌ ԿՀԱՆԴԻՍԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԻՆ: ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ «ՍՈՒ-30» ԿՈՐԾԱՆԻՉՆ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ: Վերջինս ունի մինչև 8 տոննա ռմբատարողություն և թռիչքի բավական մեծ հեռահարություն: Կործանիչը հաջողությամբ կարող է խոցել և´ օդային, և´ վերգետնյա նշանակետեր: Կատարելով օդային գերազանցության ապահովման խնդիր` կարող է միաժամանակ հրթիռային հեռահար հարվածներ հասցնել կարևոր վերգետնյա նշանակետերին: Երկու խնդիրների կատարման համար այն կարող է զինվել մինչև 100 կմ և ավելի հեռահարության ճշգրիտ հրթիռներով (X28, X31, X35, X58, X59, Р27, Р77 և այլն) [13, с. 47]: Այսինքն` կործանիչը, գտնվելով ՀՀ օդային տարածքում, ԿԱՐՈՂ Է ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԼՂՀ և ՆՈՒՅՆԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ: Վերգետնյա նշանակետերին հարվածելու համար «Սու-30»ը կրում է նաև գերճշգրիտ ռումբեր: «Սու-30»ը, բոլոր խնդիրների լուծման հետ միաժամանակ, այլ միջոցների համար ՕԴԱՅԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏ Է, ինչը հենց զորատեսակների համատեղման համար առանցքային հատկանիշ է: Օդային հարվածներ հասցնելու ժամանակ այն կարող է կազմակերպել ամբողջ մարտը` միաժամանակ տեղեկությունը փոխանցելով հրամանատարական կետերին: Այն կարող է և´ հարվածել, և´ օգնել այլ թռչող սարքերին` կատարելու ճշգրիտ հարվածներ, և´ միաժամանակ պաշտպանել այդ սարքերն օդային հակառակորդից, ներառյալ ուղղաթիռները [14, с. 156157]: Կործանիչը ղեկավարում է երկու օդաչու, ինչը շատ կարևոր է նմանատիպ խնդիրների փնջի լուծման համար: «ՍՈՒ-30»Ն ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՄԻԳ»ԵՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ և ՀԱՏԿԱՊԵՍ ԹՌԻՉՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, ինչը շատ կարևոր է մարտերը հակառակորդի տարածք տեղափոխելու տեսանկյունից [14]:»

 

(«Արդյո՞ք պետք է միավորել ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանության զորքերը», Արծրուն Հովհաննիսյան, 21-ՐԴ ԴԱՐ տեղեկատվական-վերլուծական հանդես, 2 (30), Երևան 2010, էջ 96-97)։

Նույն այս միտքը առկա է նաև Արծրունի այլ գրքերում և հոդվածներում՝ ամենահետևողական կերպով, սկսած դեռևս 2009 թ-ից…

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ, եղբայր, սա մեր բոլորիս ձեռքբերումն է, բայց ամենից առաջ սա հենց ՔՈ անձնական, գործնական և մասնագիտական հաջողությունն է, դու երջանիկ մարդ ես՝ բացառիկ հնարավորություն ունեցար սեփական կյանքիդ ընթացքում ոչ միայն տեսնել քո տեսական դատողությունների գործնական կիրառումը, այլև՝ դրանով օգտակար լինել պետությանդ և բանակիդ։

… Ես քեզ հետ էի, երբ մենք երազում էինք սրա մասին և այն ժամանակ սա մեզ անհավատալի, անհասանելի մի բարձունք, հեռավոր մի երազանք էր թվում։ Հիմա սա գործնականում արդեն իրականություն է։ Ապրենք մենք, ապրե…Ս դու՝ Պատիվ ունեմ։

Ու թող Հայկական բանակի հզորությունը վեր ճախրի գեղեցիկ այս Սու-30СМ-ի նման, առաջինը լինի, վերջինը չլինի՝ պահանջում ենք ևս 23 հատ 

(Visited 60 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: