Ու՞մ են պետք էն արյան գնով դիզած միլիոնները, երբ ազգիդ մեծամասնությունը երազում է քեզ տեսնել առնվազն բանտախցում, ու՞մ են պետք սեփական ազգից, ժողովրդից ու պետությունից գողացած փողերը, երբ նույնիսկ հազարամյակներ անց պատմության մեջ անունդ մեծատառերով գրելու են ՄԵՐԺՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹ:

 

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ եք տանելու այս կյանքից, երբևէ մտածե՞լ եք, թե ինչ եք թողնելու ձեզնից հետո…

Չեք տանելու ոչ մի բան… իսկ ձեզնից հետո թողնելու միայն ձեր անունը և միայն ձեզնից է կախված, թե տարիներ անց, երբ շատերն արդեն մոռացած կլինեն ձեզ, ինչ պայմաններում և ինչպես կհիշատակվի ձեր անունը…

Չհավատաք էն մտքին, որ գնացողի հետևից վատը չեն խոսում, լավ էլ խոսում են, պատմությունը մի անգամ չէ, որ դա ապացուցել է …

 

Ու՞մ են պետք գռփած ու լափած միլիոնները, որոնք ի դժբախտություն շատերի` չեն կարող տանել իրենց հետ:

Ու՞մ են պետք էն արյան գնով դիզած միլիոնները, երբ ազգիդ մեծամասնությունը երազում է քեզ տեսնել առնվազն բանտախցում, ու՞մ են պետք սեփական ազգից, ժողովրդից ու պետությունից գողացած փողերը, երբ նույնիսկ հազարամյակներ անց պատմության մեջ անունդ մեծատառերով գրելու են ՄԵՐԺՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹ:

 

Էս կյանքը չափազանց կարճ է սխալներ գործելու ու սխալներով ապրելու համար:

Ապրեք հնարավորինս ճիշտ ու մաքուր, որ գոնե փողոց դուրս գալուց չամաչեք ոմանց դեմքին նայել ու ստիպված լինեք փոխել ճանապարհը կամ փախցնել հայացքը, ապրեք հնարվորինս անկեղծ ու մաքուր, որ սեփական երեխաներին որպես ժառանգություն թողնեք ձեր անունն ու բարի համբավը, այլ ոչ թե գործած մեղքերի հատուցման պարտականությունը, քանզի և ոչ մի երեխա չպետք է պատասխան տա ծնողի սխալների համար:

Սա է կայնքի մասին իմ տեսլականը, ոմանց համար ճիշտ, ոմանց համար` սխալ:

Միևնույն է, էս կայնքից ոչինչ չեք տանելու, իսկ որպես ժառանգություն թողնելու եք միայն Ձեր անունը:

Тарон Чахоян

(Visited 111 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: