Որն է եղել այսօր մի ողջ ընտանիքի մահվան պատճառը. մահացել են երիտասարդ ամուսիններն ու 17 և 15 ամյա երեխաները

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:

շմոլ գազ

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:

Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո, ակայն նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է շմոլ գազը:

Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 48-ամյա Յուրա Իսրայելյանը, 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, և նրանց երեխաները՝ 17-ամյա Սուրենն ու 15-ամյա Դիաննան։

Like this post? Please share to your friends: