Ով չի հասկանում, թե որքան կարեւոր է Հայաստան-Իրան եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն իրար չհակադրելը՝ իձիոտներ են։

Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ պետք է լինի դրական չեզոքությունը եւ միակ բանը, որին Հայաստանը պետք է կողմ լինի՝ դա խնդիրների դիվանագիտական լուծման եւ բռնության մերժման ճանապարհն է։ Իրանի «թասիբին» կանգնող՝ «ջուրը չտեսած բոբիկացող» էնտուզիաստները, մանավանդ պաշտոնյաները, մանավանդ Արցախում՝ ճիշտ կանեն երեք անգամ մտածեն դա անելուց առաջ եւ պրոբլեմներ չսարքեն իրենց աննրբանկատ, անհեռատես, չկշռադատված պահվածքով։ Մենք ՄԵ՛Ր խնդիրներն ունենք։ Հայաստանի ԱԳՆ քայլերը, հայտարարությունները եւ գործողությունները լիովին համապատասխանում են նշածս տրամաբանությանը եւ ամբողջությամբ բխում են բացառապես Հայաստանի, Արցախի եւ հայության կենսական շահերից։ Պետությունը բազար չի։ Բաղնիք էլ չի, որ ոմանք զբաղվեն քիսաչիությամբ։ Ավել-պակաս՝ կներեք։
Բարի գիշեր։

 

Մի բան էլ մոռացա։
Ով չի հասկանում, թե որքան կարեւոր են Հայաստան-Իրան հարաբերությունները՝ իձիոտներ են։
Ով չի հասկանում, թե որքան կարեւոր են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ իձիոտներ են։
Ով չի հասկանում, թե որքան կարեւոր է Հայաստան-Իրան եւ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն իրար չհակադրելը՝ իձիոտներ են։
Իսկ իձիոտների հրապարակային իձիոտ հայտարարություններով պետությունը չի կարող առաջնորդվել, եւ փառք Աստծո։ Հանգիստ վեր ընկեք տեղներդ։ Եւ պարտադիր չէ, որ հրապարակային կարծիք հայտնեք, ասենք, բալետից, նույնկերպ նաեւ արտաքին քաղաքականությունից, ինչպես նաեւ բարձրագույն մաթեմատիկայից, երբ բազմապատկման աղյուսակ չեք պատկերացնում։ Զբաղվեք կոֆեի բաժակ նայելով։
Բարի գիշեր

 

 

Ruben H. Mehrabyan
(Visited 70 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: