Շնորհակալություն Ձեզ ,Պարոն Փաշինյան , հեղափոխության համար , Որից հետո Յոթ Միլիոն Հայ Պանդուխտ գտան իրենց երկշերտ ինքնության կարևոր երկրորդ մասը , մենքը’ ինչի ակունքն ու. Երաշխավորողը իրավական Ժողովրդավար Հայրենիքն է …Մեր համահայկական գերխնդիրն է պահպանել հեղափոխության միասնականության. Էներգիան և այն վերածել մշտական հաջողության։

Իմ հոգին պատկանում էր գալիք թավշյա հեղափոխությանը’ դեռ 1993 Թվականից։

1993 թվականին ,երբ ես սովորում էի Գոռնո Ալտայսկի մանկավարժական համալսարանի երկրորդ կուրսում , ինձ համար անչափ ծանր փորձություն էր ու պանդուխտիս 22 ամյա սիրտն ու հոգին որոնման ու տագնապի մեջ էր։ Ինձ թվում էր , թե ես դավաճանում եմ իմ ազգին, որը Արցախում կենաց ու մահու կռիվ էր տալիս , իր պատմական հողի համար , իսկ ես ստանում եմ ռուսական կրթություն ,այն էլ մանկավարժական,որ ինչ՞ անեմ…

Մի կերպ համոզելով միջնեկ քրոջս,ում տանը ապրում էի, իհարկե հորինված պատճառներով , Նովոսիբիրսկի օդանավակայանից ուղիղ չվերթով եկա Երևան ։ Ծնողներս այդ ժամանակ դեռ ապրում Էին իմ հայրենի’ Ջավախքի Գանձա գյուղում ,որը մեր մեծն Տերյան՛ի ծննդավայրն է, ուր հաճախ հյուրընկալել է Նրան Ավետիկ իսահակյանը։ Չորս օր մնացի երևանում բարդ ու հակասական զգացումներով….

Ծանոթացա և մտերմացա անվասայլակով մի ազատամարտիկի հետ , ում պատմածների ազդեցությամբ էլ ծնվեց իմ կոչ միասնություն բանաստեղծությունը։ Երրորդ օրն էր , երբ փարաքարի եզդի ոչխարավաճառին ծեծեցին ,մի խումբ մորուքավոր հայ ազատամարտիկներ և առանց վճարելու ‘ երկու ոչխար գցելով ուազիկը հեռացան ։ Քարացած էի’ հակասական զգացողությունիցս, մի կերպ մոտեցա ոչխարհավաճառին , օգնեցի լվացվել և նա ինձ ասաց ,մարտի դաշտում հերոս են ,իսկ խաղաղ մարդկանց հադեպ գազաններ ։ Այդ օրը հանդիպեցի իմ ընկեր հաշմանդամ ազատամարտիկին։ Նրան կարդացի իմ գրած կոչ միասնության բանաստեղծությունը, շատ հուզվեց…

 

 

Երբ նրան պատմեցի տեսածս միջադեպը ,նա ինձ ասաց, եղբայս դրա համար էլ երեկ քեզ ասացի ,որ դու անպատրաստ ես ու քո մաքրամաքուր սիրտը դեռ մեր ազգին պետք կգա, գնա Ջավախք , տեսակցի ծնողներիդ և վերադարձի ու. շարունակի ուսումդ….

Մեր ազգի. Հերոսների Մանվելացումը իմ համար սկսվել էր Եզդի եղբորից անվճար տարած ոչխարներից …

Ես լսեցի իմ հաշմանդամ հերոս ընկերոջ հորդորը և ծնողներիս հետ հանդիպումից մի շաբաթ հետո վերադարձա Գոռնոալտայսկ և այդ իսկ տարին հիմնեցի հայրենիք շաբաթաթերթը և տեղի Հայկական համայնքը, որը գործում է առ այսօր….

Հեղափոխությունը ‘ վատի փոփոխման երազանքն է դեպի լավը, և Նիկոլ Փաշինյանը մեր Հեղափոխությամբ փրկեց մեզ , մեր անվերջ որոնումներից …

Եվ ես գիտականորեն գտել եմ իմ երկշերտ ինքնության խաղաղ համակցությունը , իմ եսը մեր մենքի մեջ …
1+1+1+1 և ԵՍ ՄԵՐ ՄԵՆՔԻ ՄԵԿՆ ԵՄ և ՄԵՆԱԿ ՉԵՄ, ՄԵՆԱԿ ՉԵՍ ,ՄԵՆԱԿ ՉԵՆՔ …

 

 

Շնորհակալություն Ձեզ ,Պարոն Փաշինյան , հեղափոխության համար , Որից հետո Յոթ Միլիոն Հայ Պանդուխտ գտան իրենց երկշերտ ինքնության կարևոր երկրորդ մասը , մենքը’ ինչի ակունքն ու. Երաշխավորողը իրավական Ժողովրդավար Հայրենիքն է …Մեր համահայկական գերխնդիրն է պահպանել հեղափոխության միասնականության. Էներգիան և այն վերածել մշտական հաջողության։

Հավատացեք ինձ ,դա հնարավոր Է։

 

Григор Кетцян
(Visited 102 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: