Նրա աշխատասիրությունը, ցանկությունը ու անկեղծությունը պաշտոնավարման ընթացքում տեսնելով, տեսնելով նրա գրանցած արդյունքները, որոնք թղթի վրա չեն, այլ իրական երևում են քաղաքում էսօր ասում եմ ՝ Հայկ Մարությանը լա՛վ քաղաքապետ է, ղայդին ու կարգին

Անկեղծ ասած ես Հայկ Մարությանի քաղաքապետ լինելուն դեմ եմ եղել, համարել եմ ու համարում եմ, որ էդ պաշտոնին ավելի համահունչ ու ավելի արժանի մարդիկ կային ու հիմա էլ կան:

Բայց նրա աշխատասիրությունը, ցանկությունը ու անկեղծությունը պաշտոնավարման ընթացքում տեսնելով, տեսնելով նրա գրանցած արդյունքները, որոնք թղթի վրա չեն, այլ իրական երևում են քաղաքում էսօր ասում եմ ՝ Հայկ Մարությանը լա՛վ քաղաքապետ է, ղայդին ու կարգին:

Հայկ Մարությանը սրտացավ ու Երևանը սիրող, Երևանին նվիրված քաղաքապետ է:

Նրան մեղադրել կաշառակերության մեջ առնվազն սխալ է, էդ մարդը Կամազները չի ստացել ցեմենտն ու բետոնը լցրել, տարել իր համար դաչաներ կառուցել, էդ Կամազները օգտագործվել են Երևանի հոգսերը թեթեւացնելու համար, օգտագործվում են ու օգտագործվելու են էլի նույն նպատակով:

Այսինքն ՝ ոչ թե ինքն է նվեր ստացել, այլ քաղաքը:

Իսկ եթե Հայաստանում մարդիկ կան որ դեմ են նվերների, ապա Հայաստանի բյուջեն պետք է վերցնենք տանենք Քըրք Քըրքորյանի հարազատներին հետ տանք:

Ֆեյսբուք՝ Կառլոս Ռաիսյան

(Visited 84 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: