«Նիկոլ Փաշինյանին հարգում եմ այն պարզ պատճառով, որ ձեր նմաններին փռեց ասֆալտին և հայերիս ուժ տվեց, ու հույսի ճանապարհ բացեց» Արմեն Դանիելյան

Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, թե կարող է ինձ «ստիպել», որ ես չներկայացնեմ կամ խուսափեմ իմ դիրքորշումներից ու կարծիքներիցՈրևէ մեկի մտքով չանցնի, թե պատվիրված հոդվածներ գրելով կարող է հուզմունք և ալեկոծում առաջացնել իմ մեջ։ Դա այլևս անցյալում է… Իսկ որ ոմանց հուզմունք եմ պատճառել և իմ մասին հիշում են, գերազանց է, քանի որ ես խփել եմ նշակետին…
Այն, որ ես եղել եմ ԱԺ պատգամավոր, դա փաստ է։ Այն, որ մեծ համակրանք եմ ունեցել և ունեմ Աշոտ Նավասարդյանի և Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, դա ևս անվիճելի է։ Իմ կապը ՀՀԿ֊ի հետ պայմանավորված է եղել բացառապես Անդրանիկ Մարգարյանի անձով… Ես շինարարի ընտանիքից սերված մարդ եմ, ում համար ազնվությունը, առավել է ամեն ինչից… ՀՀԿ համամասնական ցուցակով երկրորդ անգամ պատգամավոր ընտրվել եմ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հորդորով և ջանքերի շնորհիվ (ես միլիոններ չունեի)։

Մարտի 1֊ի հետ կապված… Ողջ հասարակությունը, այդ թվում ԱԺ գրեթե բոլոր պատգամավորները 2008թ. մարտի 1֊ի իրադարձություններին իրազեկ էին բացառապես պաշտոնական լրահոսից։ Հետագայում պետք է պարզվեր, որ հասանելի էր, այն ինչը որևէ աղերս չուներ ճշմարտության հետ… Իսկ ինչ ներկայացվել է պաշտոնական լրատվությամբ բոլորին է հայտնի… Այդ նույն թերթը թող թերթի այն ժամանակվա ոստիկանության պաշտոնական լրահոսը և հարբած ցուցարարների մասին լիքը ինֆորմացիա կհավաքագրի։ Մինչդեռ ավելի լավ է լինել հարբած ցուցարար, քան թմրամոլ և խաղամոլ երկրի կառավարիչ, առավել ևս բռնապետ։ Սա նաև հոդվածի պատվիրատուն պետք է հաշվի առներ, բայց կարծում եմ դեռ թմրադեղերի ազդեցության տակ են։

Ժամանակն ամեն ինչ և յուրաքանչյուրին բացահայտում է ճշմարտությունը… Ես իմ մեջ բացահայտել եմ այն… և ուզում եմ այդ նույն թերթի հովանավորներին և պատվիրատուներին պարզապես հորդորել, որ իրենց աչքերը լայն բացեն և ականջները մաքրեն կեղտից։

(Visited 49 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: