Նիկոլ Փաշինյանը փաթաթած ունի բոլոր չարախոսներին ու դավադիրներին. տեղներդ հանգիստ վեր ընկեք. Սուրեն Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը փաթաթած ունի բոլոր չարախոսներին ու դավադիրներին, սկսած «փեսու» վարձկաններից, մինչև՝ Արցախի ագռավներ

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Freedom fighter Suren Sargsyan speaks about internal political developments. Violence and political persecution in Armenia in Noyan Tapan press club

Դեպքերը գլխապտույտ են զարգանում, և երբեմն չես հասցնում անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին, բայց այսօրվա դիլիջանյան «Մտքերի գագաթնաժողով»-ը և էլի մի քանի թեմաներ երկու խոսքի կարիք ունեն:
սկսենք դիլիջանյան ժողովից. մի անեկդոտ կար տարածված՝ նախ, Գորբաչովի, հետո՝ Ռոբի, հետո՝ Սերժի վրայով.

տղան հարցնում է.
— Ռոբը թե՞լ է:
-Չէ,- ասում է հայրը,- բա ինչո՞ւ ես ասում՝ փաթաթեմ Ռոբին…
Հիմա, ի՞նչն է ինձ դուր գալիս. որ Նիկոլ Փաշինյանը փաթաթած ունի բոլոր չարախոսներին ու դավադիրներին, սկսած «փեսու» վարձկաններից, մինչև՝ Արցախի ագռավներ:

Նա, համառորեն, Հայաստանն առաջ տանելու ծրագիրն է իրականություն դարձնում, և միասնությունը՝ Արմեն Սարգսյանի հետ, ավելացրած՝ հայ գործարարների գոհ և ըմբռնումով մոտեցումն ու կեցվածքը ոչ թե հույս, այլ վստահություն է ներշնչում, որ հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները:
Հիմա գանք դաշնակցականներին. միանգամից ասեմ՝ եթե դաշնակը կամ դաշնակի չափանիշը Գեղամ Մանուկյանն է, ուրեմն այդ կուսակցությունն ավարտված է:

Բայց, գալով բուն պատճառին, ասեմ՝ տղերքից շատերին անձամբ եմ ճանաչում, օրինակ՝ Հրանտին Մարգարյան, և բնականաբար, ինձ էլ դուր չեկավ այն քաշքշոցը, որ տեղի ունեցավ Օպերայի հրապարակում:

Այդ երևույթն արդարացում չունի, սակայն, ցավոք, պատճառ ունի և դա բոլորը գիտեն: Նախկին, բառիս ուղիղ իմաստով հանցավոր կլանային իշխանությունների հետ, շուրջ երկու տասնյակ տարի, ջան են ասել ու ջան են լսել:

Դաշնակցությունը դեպի իր հոգու խորքը նայելու խնդիր ունի, և պետք չէ, ազգային ու համազգային հովերի մասին բարձրաձայնելով, արդարանալ:
Ուշքի եկեք, դուք մեկ օրվա համար չեք և ոչ էլ քոչարյանասերժական ախոռի մասն եք: Ձեր գաղափարն ու անելիքը դեռ չի ավարտվել…

Հաջորդ մտահոգությունը՝ Արցախի իշխանությունների դավադիր պահվածքն է: Ստորագրահավաքը, որ այսօր տեղի է ունենում Արցախում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ էնտեղ իշխանություն չկա, որ մենք տարիներ շարունակ աշխատել ենք, ինչ-որ մարդանման արարածներ՝ իշխանության տեսքով, Արցախում յուրացրել են մեր բոլորի ավանդը, ու սրանց կերպարը հրաման կատարող գյուղապետերն են ու ազգային հերոսների հանդեպ սպառնալիք հնչեցնող որոշ մարզպետներ:

Սրանց մեկ բան կասեմ՝ ա, խոխե՚ք, խելոք մնացեք…Արցախի համար կյանքը չխնայած մարդկանց մի դրդեք բարկանալու… տեղներդ հանգիստ վեր ընկեք, հանգիստ վեր ընկեք…

(Visited 33 times, 33 visits today)
Like this post? Please share to your friends: