Նիկոլ ջան, տասնութ-քսան տարեկան երիտասարդները չեն ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, և կարող են չհասկանալ այս ամենի լրջությունը, բայց մենք հո գիտենք թե նա ինչերի է ընդունակ

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է, որտեղ ոչ մի րոպե չի կարելի կորցնել զգոնությունը։

Էս պատերազմում տեղ չպետք է ունենան թուլամորթ ու թեթևսոլիկ դեմքերը, սա ուժեղ մարդկանց կռիվ է, որտեղ ոչ թե միայն լուծվելու է իշխանություն ունենալու խնդիրը, նաև ու հիմնականում սեղանին դրված է քո կյանքի ու պետության ապագայի հարցը։

Հասկացի‘ր Նիկոլ ջան, տասնութ-քսան տարեկան երիտասարդները չեն ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, և կարող են չհասկանալ այս ամենի լրջությունը, բայց մենք հո գիտենք թե նա ինչերի է ընդունակ։

Մեր աչքի առջևով էին սուրում նրա կրակած փամփուշտները…

Եղբայր, լուծեք ԱԱԾ ու Ոստիկանական համակարգի հետ կապված խնդիրները, թե չէ նրանք կլուծեն ձեր հարցերը։

Ես չեմ չափազանցում և այս ամենը ասում եմ առանց ավելորդ հուզականության։

Ես հավատում եմ ձեզ Նիկոլ ջան, բայց դուք էլ մեկ-մեկ պետք է հավատաք ժողովրդի հավաքական զգացողությանը, իսկ այդ զգացողությունը շարադրված է այս տողերում»։

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: