Նիկոլ ջան, Էս պատերազմում տեղ չպետք է ունենան թուլամորթ ու թեթևսոլիկ դեմքերը, սա ուժեղ մարդկանց կռիվ է. սեղանին դրված է քո կյանքի ու պետության ապագայի հարցը. մենք հո գիտենք,թե Քոչարյանը ինչերի է ընդունակ

Նիկոլ ջան, Էս պատերազմում տեղ չպետք է ունենան թուլամորթ ու թեթևսոլիկ դեմքերը, սա ուժեղ մարդկանց կռիվ է. սեղանին դրված է քո կյանքի ու պետության ապագայի հարցը. մենք հո գիտենք,թե Քոչարյանը ինչերի է ընդունակ

Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է, որտեղ ոչ մի րոպե չի կարելի կորցնել զգոնությունը։

Էս պատերազմում տեղ չպետք է ունենան թուլամորթ ու թեթևսոլիկ դեմքերը, սա ուժեղ մարդկանց կռիվ է, որտեղ ոչ թե միայն լուծվելու է իշխանություն ունենալու խնդիրը, նաև ու հիմնականում սեղանին դրված է քո կյանքի ու պետության ապագայի հարցը։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Քամալյանը:

Հասկացի‘ր Նիկոլ ջան, տասնութ-քսան տարեկան երիտասարդները չեն ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, և կարող են չհասկանալ այս ամենի լրջությունը, բայց մենք հո գիտենք թե նա ինչերի է ընդունակ։ Մեր աչքի առջևով էին սուրում նրա կրակած փամփուշտները…
Եղբայր, լուծեք ԱԱԾ ու Ոստիկանական համակարգի հետ կապված խնդիրները, թե չէ նրանք կլուծեն ձեր հարցերը։
Ես չեմ չափազանցում և այս ամենը ասում եմ առանց ավելորդ հուզականության։
Ես հավատում եմ ձեզ Նիկոլ ջան, բայց դուք էլ մեկ-մեկ պետք է հավատաք ժողովրդի հավաքական զգացողությանը, իսկ այդ զգացողությունը շարադրված է այս տողերում։

Like this post? Please share to your friends: