Ներկայացնում ենք ծիրանով ջեմի նոր բաղադրատոմս…անչափ համեղ է ստացվում

Ծիրանի և նարինջի ջեմը կզարմացնի ձեզ իր համով և գեղեցիկ տեսքով:

Картинки по запросу абрикосовый джем с апельсинами

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1200գ ծիրան
  • 3 նարինջ
  • 750գ շաքարավազ
  • 1ճ.գ. կիտրոնի հյութ

Картинки по запросу абрикосовый джем с апельсинами

Պատրաստման եղանակ.

  • Առաջին հերթին լվանում ենք ծիրանը և կտրում մեջտեղից: Հեռացնում ենք կորիզները և լցնում հաստ պատերով կաթսայի մեջ:
  • Լվանում ենք նարինջը, լցնում առանձին կաթսայի մեջ, ավելացնում եռացրած ջուր և թողնում մի քանի րոպե:
  • Չորացնում ենք նարինջը և կեղևն անցկացնում մանր քերիչով: Ինչից հետո հանում ենք սպիտակ կեղևը, իսկ նարինջը բաժանում մասնիկների:
  • Այժմ հանում ենք նարինջի բարակ թափանցիկ կեղևը և կորիզները: Մանր կտրատում ենք և ավելացնում ծիրանին:
  • Ավելացնում ենք կիտրոնի հյութը և շաքարավազը: Լավ խառնում ենք, դնում կրակին և հասցնում եռման աստիճանի:
  • Թույլ կրակի վրա եփում ենք 15 րոպե՝ պարբերաբար խառնելով:
  • Կաթսան հանում ենք կրակից և տրորում զանգվածը՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
  • Կրկին դնում ենք կրակին և եփում ևս 15 րոպե՝ թույլ կրակի վրա: Չենք մոռանում ջեմը խառնելու մասին:
  • Դրանից հետո լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ և փակում: Շուռ ենք տալիս և պահում ծածկված վիճակում:

Потрясающе вкусный абрикосовый джем с апельсинами

Բարի ախորժակ:

(Visited 511 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: