Նայելով հավաքի մասնակիցների կազմը՝ ախմախ պետք է լինես, որ չհասկանաս․․․

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նայելով հավաքի մասնակիցների կազմը, ախմախ պետք է լինես, որ չհասկանաս նրա իրական նպատակները:

Սա այն կույտն է, որի մեծամասնությունը իր ստորագրությունն է դրել Քոչարյանին աջակցելու հայտարարության տակ:

Վազգեն Մանուկյան,  Դավիթ Շահնազարյան, Ռուբեն Հակոբյան, Աղվան Վարդանյան, Լարիսա Ալավերդյան, Ռուբեն Մելիքյան և ուրիշներ:

Սա այն կույտն է, որի կազմում են Քոչարյանից սնվող կայքերի ղեկավարները՝ Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Գեղամ Նազարյանը և ուրիշներ:

Սա այն կույտն է, որի մեջ են քոչարյանական նախկին ԲՀԿ-ականները՝Վ արդան Բոստանջյանը, Էլինար Վարդանյանը և մյուսներ:

Այս կույտի մեջ են ամեն օր կայքերից չիջնող նրա երդվյալ աջակիցները՝ Աղասի Ենոքյանը, Գուրգեն Եղիազարյանը, Նուռը և ուրիշներ:

Այստեղ են Քոչարյանի կոալիցիոն ու նրա հանցանքներին մասնակից դաշնակցական ու հանրապետական ռևանշիստ ընկերները:

Այստեղ է նրա հավատարիմ սպասավոր Վիկտոր Սողոմոնյանը:

Իսկ լրագրողները «միամտաբար» հարցնում են,թե ո՞վ է ֆինանսավորում «Վերնատունը»»:

(Visited 156 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: