«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային մտահոգությունն այս օրերին ուղղված է, թե արդյոք ԲԻԲԻՍԻ-ի հոդվածի պատվիրատուն իշխանությունն է: Նախկիններն այս լուրը տարածում են՝ հույս ունենալով հանրային պարսավանքի հասնել: Այ հոգնածներ, եթե իրոք նորերն են կազմակերպել, ապա լավ են արել, օգանովսկու ու ռոբի աչքն էլ հանել են: Վերջապես, ձիու քայլ են արել ռոբի գործը եվրոդատարանում լսվելուց առաջ: Հանցագործությունը միջազգային հնչեղության է վերջապես արժանացել, բա վա՞տ է: ԲԻԲԻՍԻ ջան, ապրես, բայց այդպիսի հոդված, որ 2008-ի փետրվարի 28-ին հրապարակեիր, կարող է Մարտի 1-ը չլիներ»: |
(Visited 131 times, 1 visits today)