Նախագահի հավերժական թեկնածուի մշտական տոմս առած ու իրեն «քաղաքական գործիչ» համարող այս հարությունյանարամը հիմա էլ հավակնում է Նոստրադամուսի հետնորդ դառնալ

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախագահի հավերժական թեկնածուի մշտական տոմս առած ու իրեն «քաղաքական գործիչ» համարող այս հարությունյանարամը հիմա էլ հավակնում է Նոստրադամուսի հետնորդ դառնալ։

Ջրի բերանն ընկած տաշեղի նման ո’ր ափին ասես, որ չզարկվեց, բայց ոչ մի տեղ չընդունվեց, մինչև հասավ քրոնիկական նախագահացավով տառապող մանուկյանվազգենի հորինած «վերնատապանին», որտեղ հավաքված են ոչ թե զույգ-զույգ արարածներ, այլ «անարդարացիորեն անտեսված ու չգնահատված քաղգործիչների» մի ամբողջ թայֆա։

Ի դեպ, դրանք բոլորն էլ այս ու այն չափով Նոստրադամուսի և Ժյուլ Վերնի հետնորդներ են` ֆանտազիայի հասնող իրենց քաղաքական գուշակություններով։

Հիմա, ոնց կասեր ռուսը` вернемся к своим баранам։

Այս գրառման պատճառ հարությունյանարամը որոշել է այսօր մեկ անգամ ևս (դարձյալ, նորից, կրկին) բոլորին ի ցույց դնել իր սնանկամտությունը, մոռանալով, որ մենք վաղուց տեղյակ ենք, գիտենք և ինքը դա ապացուցելու ու հաստատելու խնդիր, կամ, եթե կուզեք` problem չունի։

Ինչևէ, ոնց որ ժողովուրդն է ասում` քո գլուխը, քո քարը։

«Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը շուտով ազատության մեջ կլինի», — ասում է էս մարդը։ ԻՆՔԸ ՀԱՄՈԶՎԱԾ է։ Տեսնես Նոստրադամու՞սն էլ նույնքան համոզված է իր կանխագուշակումներն արել։

Ո՜վ է ազատելու, ի՜նչ հիմքով է ազատելու և, չմոռանամ, ո՜ր ամսին, ո՜ր օրը, ո՜ր ժամին է ազատելու։ Այ, որ դա՜ էլ ասի, ամեն ինչ տեղը կընկնի։ Թե չէ, սկսում եմ մտածել, որ երկրում ոչ ժողովուրդ է մնացել, ոչ դատարան կա, ոչ արդարադատություն։

Մնացել են ինքն ու քոչարյանը, ավելի ճիշտ քոչարյանն ու ինքը և հենց վաղը մտքի սնանկությունից տառապող հարությունյանարամը ազատում է իրականության զգացումից զրկված քոչարյանռոբերտին։

Մե քե՜ֆ, մե ուրախուչու՜ն, տաշ-տուշ, ուտուշ-խմուշ, ապրեն պարողները…

(Visited 97 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: