Մտքովս չէր էլ անցնի, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կպատասխանի Մարիամի գրառմանը։ Սա աղետ է…

Մտքովս չէր էլ անցնի, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կպատասխանի Մարիամի շատ մանկական գրառմանը։ Տեսնես ինչ էր ծխել Վանեցյանն, կամ այդ որ ապուշն էր նրան խորհուրդ տվել իրեն նվիրված գեներալական բարձունքից այդքան իջնել ու իրեն խայտառակող այնպիսի գրառում անել, որ մի հատ էլ դեռահասը պոլի փալաս դարձնի…

Լավ, մեկը չկա էդ տղային բացատրի, որ ինքը գնալով ապացուցում է, որ Հայաստանի ամենաանլուրջ ԱԱԾ պետն է դառնում’ ի տխրություն բոլորիս ու իրեն նշանակած Փաշինյանի։ Ֆելիքս Ցոլակյանը գետինը չի մտնում նման անմակարդակ կադրի երաշխավորելու համար?: Ախր սա անթույլատրելի է, որ 20ամյա հայուհին կարողանա այսպես ոչնչացնի գեներալի ուսադիրներով մեկին… Սա աղետ է…

 

Styopa Safaryan
(Visited 181 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: