Մտեք դպրոցներ եւ «աչքի պոչով» ուղղակի «ֆեյս-քընթրոլ» արեք ուսուցիչներին, հետներն երկու բառ փոխանակեք՝ կյանքից-աշխարհքից-բանից․․․

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ կբացատրե՞ք, թե ո՞ր տրամաբանությամբ է, որ ԵՊՀ շրջանավարտը չի կարող հանրակրթական դպրոցում ուսուցիչ աշխատել, եւ դպրոցում պետք է աշխատի միայն «մանկավարժական համալսարան» կոչված անախրոնիզմ «բուհի» շրջանավարտը։

Դպրոցի ուսուցչական կազմի քանի՞ տոկոսն է 21-րդ դարին համապատասխանում։

Մտեք դպրոցներ եւ «աչքի պոչով» ուղղակի «ֆեյս-քընթրոլ» արեք, հետներն երկու բառ փոխանակեք՝ կյանքից-աշխարհքից-բանից․․․

Հետո էլ ասում են, թե «դպրոցում հայոց լեզուն եւ հայոց պատմությունը լավ չեն սովորեցնում», այդ իսկ պատճառով պիտի բոլոր ուսանողները (որոնք, ի դեպ, ընդունելության համար հայոց լեզվի քննություն են պարտադիր հանձնում) պիտի շարունակեն հայոց լեզու եւ հայոց պատմություն անցնելը․․․

Դպրոցներից է պետք սկսել հարցերը լուծել։

Իսկ էդ «ցուցարար» անբաններին ուղղակի բանի տեղ մի դրեք։ Առա՛ջ։

P.S. Համալսարանի «մանկավարժականը» ո՞րն ա»։

Like this post? Please share to your friends: