Մնացել եմ շվարած․․․Այս կրոնավորը արդյո՞ք իրավունք ունի դասվել որպես մեր ազգակից․․․

Մնացել եմ շվարած․․․Այս կրոնավորը արդյո՞ք իրավունք ունի դասվել որպես մեր ազգակից․․․

Համլետ Աբրահամյանըֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մնացել եմ շվարած։

Կյանքումս առաջին անգամ փաստի եմ հանդիպել ու չգիտեմ ինչ բառերով արտահայտվեմ այդ փաստի կապակցությամբ։ Խոսքս Թուրքիայում Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի բարբաջանքին է վերաբեվում ԱՄՆ-ի օրենսդիրի կողմից ընդունած մեր ցեղասպանութան հայտնի բանաձևի կապակցությամբ։

Այս կրոնավորը արդյո՞ք իրավունք ունի դասվել որպես մեր ազգակից։ Իմ կարծիքով նա այլազգի է»։

Նշենք, որ Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը։ Թուրքական «Սաբահ» թերթի հետ

զրույցում Մաշալյանը բանաձևը որակել է «անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Թուրքիային Հայկական հարցի շուրջ անկյուն քշելուն»:

Like this post? Please share to your friends: