Մի հատ կողքից վրեդ նայի, էլի, այ պիժոն լակոտ… Վրեդ խաբար չկա, որ քոքերդ խուզելու ենք… Ռուբեն

 

Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում հյատնել էր սեփական կարծիքը՝ Մել Դավուզյանի մասին պատմող ֆիլմի վերաբերյալ: Երեկ տեղեկացրեցինք, որ Անահիտ Մութաֆյանը գրառումով դիմել էր Սոս Ջանիբեկյանին: Նյութը կարող եք կարդալ այստեղ:

AraratNews.am-ը զանգահարեց դերասան Սոս Ջանիբեկյանին: Դերասանը նշեց, որ չի ճանաչում Մութաֆյանին ու տեղյակ էլ չէ, թե նա ով է, ճանաչելու ցանկություն էլ չունի: Պարզապես, քանի որ առիթը ստեղծվել է, ինքը խոսում է այդ մասին:

«Առհասարակ, մենք երբեք չենք մտածել, թե ում օրոք ենք լավ ապրել. դա վնասակար մտածելակերպ է, այլ մտածել ենք՝ ում օրոք է եղել արդարություն: Մարդ երջանիկ է, երբ երջանիկ է իր միջավայրը. մենք միշտ այդպես ենք մտածել»,- ասել է Սոս Ջանիբեկյանը:

Անդրադառնալով Մութաֆյանի այն պնդմանը, թե Ջանիբեկյանների ընտանիքը նախկին իշխանությունների օրոք օգտվել է բոլոր հնարավոր և անհնար հնարավորություններից, Սոս Ջանիբեկյանը նշեց, որ հենց նախկին իշխանությունների օրոք իր ընտանիքը Կենտրոնում գտնվող երկու բնակարանները, բարդ իրավիճակներից ելնելով, վաճառել է ու 3-րդ մաս տեղափոխվել. «Հայրս նախկին իշխանությունների օրոք երկու անգամ ձերբակալվել է ու մի քանի օր, նույնիսկ՝ շաբաթ КГБ-ի նկուղներում անցկացրել՝ այլախոհության և միտինգների համար»:

Ջանիբեկյանը հավելեց, որ իր դեպքում կարևոր չի եղել, թե որ հեռուսատընկերությունն է անում առաջարկը, այլ թե ինչպիսի առաջարկ են իրեն ներկայացրել՝ արվեստի, դերի, ֆինանսի տեսանկյունից. «Վաղը, մյուս օրը կարող է իտալացի մաֆիոզ մարդասպան ուզենա ֆիլմ նկարի, ինձ լավ առաջարկ անեն, ի վերջո ես համաձայնելու եմ: Նրա ասածն անհեթեթություն է… Կարծում եմ, որ նրանց (հեռուստաընկերությունների- խմբ.) տված օգուտի չափով հաստատ վերադարձրել եմ նրանց հեռուստաընկերությանը՝ լինելով նրանց էկրաններին: Եթե խոսքը «Արմենիա» հեռուստաընկերության մասին է, ապա ինձ առաջարկներն արել են Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Արամյանը, նրանց հետ վաղուցվա ծանոթներ ենք ու մինչ օրս էլ լավ հարաբերություններ ունենք, և ցանկացած առաջարկ ես մեծ սիրով կլսեմ: Մութաֆյանի գրառման մեջ արված ակնարկն ինձ համար անհասկանալի է»:

(Visited 189 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: