«Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղե´րք…». Արարատ Միրզոյանն ու Անդրանիկ Քոչարյանը այցելել են սահմանային դիրքեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ Ամանորին ընդառաջ այցելել է Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր: «Մեր հպարտությունները

Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։

Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- գրել է Միրզոյանը:

(Visited 32 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: