Միլիոնավոր դոլարների կորուստներ կրած «Վեգա»-ն ապահովագրված էր. Նոր մանրամասներ

«Մալաթիա» մոլի հրդեհի հետևանքով «Վեգա» ընկերությունը միլինավոր դոլարների վնասներ է կրել:

Այդ մասին ArmDaily.am-ին հայտնեց «Վեգա» ընկերության մարկետինգի և զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը: Հարցին՝ «Վեգա»-ն ունե՞ր ապահովագրություն, Չոբանյանն պատասխանեց.«Այո, ընկերությունն ունի ապահովագրություն: Բայց քանի որ վնասները հսկայական չափերի են, դրանց գնահատելը 2 օրվա գործ չէ»:

Նշենք, որ հրդեհի պատճառները դեռս հայտի չեն: ԱԻՆ-ը գործի առնչությամբ նյութեր է պատրաստում և ուղարկելու է դատախազություն:

Համեմատելու համար նշենք, որ նման մասշտաբի հրդեհ բռնկվել էր նաև 2013-ին «Սպայկա» ընկերությունում: Որոշ տեղեկությունների համաձայն հրդեհի վնասն ամբողջությամբ փոխհատուցվեց ապահովագրության միջոցով:

Նաև նշվում էր, որ «Սպայկա»-յի հրդեհից տնօրինությունն այսպես ասած «օգուտով էր դուրս եկել», քանի որ ապաովագրությունը ոչ միայն փակել էր ծախսերը, այլ նաև հատուցվել էր վնասից շատ գումար:

Իսկ հետո նոր վարկած տարածվեց. բանն այն է, որ «Սպայկան», ինչպես և ցանկացած նման մասշտաբի ընկերություն մեծաքանակ վարկեր ուներ բանկերում, և, ըստ այդ լուրերի՝ վերադարձնելու դժվարություններ:

(Visited 1 times, 1 visits today)
(Visited 131 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: