«Միակ բանը, որ չի տեղավորվում տոնական Հայաստանի նկարագրում, հայ երեխաների վաճառքի ծանր պատմությունն է․․․»․ Նվեր Մնացականյան

«Միակ բանը, որ չի տեղավորվում տոնական Հայաստանի նկարագրում, հայ երեխաների վաճառքի ծանր պատմությունն է, որը 2020-ին հաստատ ավելի կծանրանա՝ այդ պատմությանը մեղսակիցների անխուսափելի առերեսմամբ։

Եվ, քանի որ ոճրագործությունը տարիների պատմություն ունի, կասկածից վեր է, որ գործել է անհոգությամբ գեբելսյան լաբորատորիաները հիշեցնող սինդիկատ։ Ինչու են հենց Հայաստանում գնացել այդ ստորությանը։ Կասեք հանուն փողի, շատ փողի։ Այո, բայց պատասխանը շատ քիչ է Մայր Հայաստան կոչվող երկրի համար։
Չէ որ հենց դուք, ծննդյան վկայագրեր հաստատողներդ եք ասում, թե մեր երկրի դեմոգրաֆիկ նկարագիրը փրկել է պետք, որ Հայաստանն օրհնվում է ամեն ծնունդի հետ, հակառակ մահվան աճող վիճակագրության։ Հիմա ինչ եք անելու այդ փողերը․ ամանորին թանկ մուշտակ կգնեք, թե խավիար ձեր ընտանիքի տոնը երջանկացնելու շռայլությամբ։

Տեսնում եք, ինչ անբարո կապ է ստացվում․ ձեր երեխային տալիս եք երջանկություն, որը խլել եք մեկ ուրիշից, մյուսներին թողնելով չոր իրավունքը՝ շնորհավորելու օտարին բաժին հասած այդ ուրիշի ու նրա խաբված մոր նոր տարին։ Շնորհավոր և հաջողություն․․․»․ Նվեր Մնացականյան

(Visited 108 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: