Մետաղյա իրով խփել էին, ապա ձեռնաշղթաներ հագցրել և Աշոտ Կարապետյանը շարունակել էր նրան գոտկատեղից ներքև հարվածներ հասցնել

Համլետ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աստված Երևանի նախկին ոստիկանապետ գեներալի հոգին լուսավորի։ Լավ մարդ չէր։

Էն Գրիշա Վիրաբյանի ձուն տարիներ առաջ ագահաբար պոկեց կարծում էր դրանով կերջանկանա ու կհարստանա։

Էլ ինչ իմանար որ նույնիսկ պոկած այդ ձուն իր երջանիկ վախճանը չեր կարող ապահովել։
Այս դեպքը թող լավ դաս հանդիսանա եկող բոլոր ոստիկանապետներին որ մարդկանց ձվերի վրա աչք չտնկեն։

Վիրաբյանը ընդդիմադիր գործիչ է, 2003 թվականին նախագահի թեկնածություն առաջադրած Ստեփան Դեմիրճյանի համակիրն էր։

Չընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ քվեարկությունից մեկ տարի անց ընդդիմադիր կուսակցությունները Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեցին, որին մասնակցում էր նաև ակտիվիստը։

Բելգիայից Հայաստան եկած Վիրաբյանը, վերհիշելով իր հետ տեղի ունեցածը, պատմում է, որ դրանից հետո հրազեն պահելու կասկածանքով իրեն տարան Արտաշատի ոստիկանություն, ծեծի ենթարկեցին։

Մետաղյա իրով խփել էին, ապա ձեռնաշղթաներ հագցրել և Աշոտ Կարապետյանը շարունակել էր նրան գոտկատեղից ներքև հարվածներ հասցնել։ Հաջորդ օրը ակտիվիստին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատության ենթարկել։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պետք է 31 հազար եվրո վճարեր ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանին՝ նրան պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար:

Դատարանը նաև հաստատել էր, որ Գրիշա Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքում խոշտանգման է ենթարկվել»։

Ստորև ներկայացնում ենք արխիվային տեսանյութ․

(Visited 188 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: