Մենք չենք ապրում պալատական կյանքով…Ծառաներ, աղախիններ…Մանրամասնում է Աննա Հակոբյանը

«Ես չգիտեմ, թե ինչպիսին է պալատական կյանքը: Մենք չենք ապրում պալատական կյանքով»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Նա շեշտել է, որ իրենց ընտանիքի կյանքում ստեղծվել են նոր իրավիճակներ (օրինակ` անվտանգության ծառայությունը, կառավարական ամառանոց տեղափոխվելը), սակայն վարչապետի տիկնոջ խոսքով` իրենք դա չեն ընդունում որպես պալատական կյանք:

Անդրադառնալով կառավարական ամառանոցի վերանագորման համար ծախսերին՝ Աննա Հակոբյանը նշել է. «Վերանորոգումն արժեցել է այնքան, ինչքան մեր բազմաթիվ ծանոթների դեպքում, ովքեր գնել են տուն և վերանորոգել են ճիշտ նույնքան բյուջեով, որքան՝ կառավարական ամառանոցի դեպքում: Իմ համար դա տարօրինակ չէ»,- ասել է նա հավելեով. «Ծառաներ, աղախիններ… այդպես չէ. կան

աշխատողներ, բայց դա մեզ համար նույնպես նոր երևույթ չէ, քանի որ տասնյակ տարիներ ես մշտապես տանն ունեցել եմ օգնող ձեռք: Ծառաներ, աղախիններ. ես երբևէ այդ մարդկանց նման անուններ չեմ տալիս, ընդամենը նրանք օգնում են մեզ տան գործերում»:

Մանրամասները` տեսանյութում:

(Visited 139 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: