Մարիամ Փաշինյանը «ջնջվե՞լ է» ֆեյսբուքից ու Ինստագրամից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «ջնջվել է» ֆեյսբուքից։

hraparak.am-ն է գրում ու նշում, որ նրա էջը Ամանորից հետո չի գործում, համենայնդեպս, ֆեյսբուքում նրա անուն-ազգանունը փնտրելիս նրա «հաշիվը» չի գտնվել։ Նույնը նաև Ինստագրամում է՝ այստեղից ևս Մարիամ Փաշինյանը «ջնջվել է»։

Չի բացառվում՝ որոշ ժամանակ անց նա վերականգնի իր էջերը այս երկու հարթակներում, քանի որ թե՛ Ֆեյսբուքը, թե՛ Ինստագրամը դրա հնարավորությունը տալիս են։

Նկատենք, որ Մարիամ Փաշինյնանի ակտիվությունը սոցցանցերում շատ է քննադատվում, հնարավոր է՝ նաև դա է պատճառ հանդիսացել` լքելու համացանցային այս տիրույթը։

(Visited 30 times, 30 visits today)
(Visited 97 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: