Մանկապարտեզում էի՝ հետո պատերը շարժվեցին, ծեպոնները թափվեցին ու մեծերը մեզ հազիվ դուրս բերեցին բակ. Փառք տանք Աստծուն, որ մեր երեխեքը նման ողբերգություններ չտեսնեն երբեք

Մանկապարտեզում էի՝ հետո պատերը շարժվեցին, ծեպոնները թափվեցին ու մեծերը մեզ հազիվ դուրս բերեցին բակ. Փառք տանք Աստծուն, որ մեր երեխեքը նման ողբերգություններ չտեսնեն երբեք…

Դպրոցում ու մանկապարտեզում երեխեքիս ասել էին, որ Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրապ Եգանյանը:

Բնական է, որ փոքր են ու լավ չեն հասկացել թե դա ինչ է ու տան ճանապարհին ինձ հարցրին, թե պապա ինչ է եղել դեկտեմբերի 7-ն:

Երկար չմտածեցի ու սկսեցի պատմել, որ մանկապարտեզում էի՝ գրեթե ձեր տարիքին, հետո պատերը շարժվեցին, ծեպոնները թափվեցին ու մեծերը մեզ հազիվ դուրս բերեցին բակ, որ հետո եկան տատիկն ու պապիկը ու մեզ տուն տարան մի խոսքով՝ էլի միքանի դեպքեր ու հետո նկատեցի, որ երեխեքը տխրել են:

Ասելիքս այն է, որ Փառք տանք Աստծուն, որ մեր երեխեքը ու մեր սերունդները նման ողբերգություններ չտեսնեն երբեք, մենք որ նորմալ մարդ ենք մնացել՝ մանկության տարիներին պատերազի դաշտից իրենց հարազատներին բերված դիակներ տեսնելուց, փոշի կաթ ուտելուց, 15 րոպե ցուրտ դասարանում նստելուց, մոմի լույսի տակ դաս սովորելուց ու առաջին անգամ սնիկերս կամ մարս ուտելը հիշելուց հետո, ուրեմն կարող ենք հաղթահարել ամեն բան նաև 21-րդ դարում: Լույս զոհերի աճյուններին

 

(Visited 111 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: