Մանդարինի մուրաբա, իսկը ժամանակն է, շատ համեղ է ստացվում

Մանդարինի մուրաբա

Բաղադրիչներ

մանդարին — 1 կգ

շաքարավազ — 1 կգ 400 գր

ջուր — 300 մլ

Պատրաստման եղանակ
Մանդարինները թրջում ենք ջրի մեջ և թողնումմոտավորապես 10-12 ժամ, որպեսզի դառնությունը վերանա:

Հանում ենք ջրից, ապա փայտիկի օգնությամբ անքեր ենք բացում, որպեսզի շաքարահյութը հավասար կերպով ներծծվի դրանց մեջ:
Մանդարինները բաժանում ենք երկու հավասար մասերի, հանում ենք կորիզները:

Պատրաստում ենք շաքարահյութը, որի համար անհրաժեշտ է շաքարավազն ու ջուրը լցնել տարայի մեջ, խառնել ու դնել կրակի վրա:

Շարունակում ենք խառնել մինչև շաքարահյութը հասնի եռման աստիճանի:

Անջատում ենք կրակը, և մանդարինները լցնում ենք շաքարահյութի մեջ ու թողնում մինչև երեկո՝ 2-3 անգամ խառնելով դրանք:

Երեկոյան կրկին դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի ու 2-3 րոպե եփում ենք: Վերցնում ենք կրակից ու այդ վիճակում թողնում ենք մնա մինչև առավոտ:
Առավոտյան մանդարինները հանում ենք հյութի միջից, իսկ շաքարահյութը կրկին հասցնում ենք եռման աստիճանի ու եփում ևս 5 րոպե, մինչև պնդանա:

Տաք վիճակում լցնում ենք մաքուր ու չոր լավ ստերիլիզացված բանկաների մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո

(Visited 3 times, 4 visits today)
(Visited 1 154 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: