Մայրիկիս բաղադրատոմսը․ թխվածքաբլիթ՝ «Բադիկի թաթիկներ»․․․նուրբ, ախորժելի ու օգտակար

Առաջարկում ենք պատրաստել շատ արագ, համեղ ու ախորժելի թխվածքաբլիթ՝ «Բադիկի թաթիկներ»։

Անուշ բույրը տարածվում է ամբողջ տանը․․․ թխվածքաբլիթները ափսեի մեջ մի քանի րոպեից ավել չեն մնում։

Այպիսով, անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • ալյուր՝ 2 բաժակ
  • կաթնաշոռ՝ 250գ
  • շաքարավազ՝ 2-3ճ․գ․
  • սոդա՝ 1թ․գ․, մարել քացախով կամ կիտրոնի հյութով
  • վանիլին, դարչին

Պատրաստման եղանակ․

Խառնել կաթնաշոռն ու փափկած կարագը։ Ավելացնել քացախով կամ կիտրոնի հյութով մարած սոդան։ Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրն ու խմոր հունցել։ Ուղարկել սառնարանը 1 ժամով կամ սառցարանը՝ 30 րոպեով։

Յուղաթղթի վրա գրտնակել խմորը՝ ցանկալի է մաս-մաս, բաժակով շրջանակներ կտրել։

Յուրաքանչյուր կլորակը մի կողմից թաթախել շաքարավազի մեջ, ծալել մեջտեղից, նորից թաթախել մի կողմը շաքարավազի մեջ, ևս մի անգամ ծալել և վերջին անգամ թաթախել շաքարավազի մեջ վերևի շերտը։

Թխվածքաբլիթները դնել տապակի մեջ՝ այն նախապես յուղաթղթով ծածկելով։

Յուրաքանչյուր թխվածքաբլիթի վրա դանակով երկու կտրված անել։

Տաքացնել ջեռոցը։ Թեխլ 10-15 րոպե՝ 180-200 ջերմաստիճանի ներքո։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

 

(Visited 45 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: