Մայրը գնաց… որդու մոտ․․․ երանի այն որդիներին, որ իրենք են էն աշխարհ ճանապարհում իրենց մայրերին

Մայրը գնաց… որդու մոտ:

Արայիկի մայրիկի ֆոտոն քեզանից վերցրի, իմ ընկեր Ադամ Ադամյան, վերցրի ցավով, որ իրար դեռ մի կարգին Ամանոր ու Սուրբ Ծնունդ չշնորհավորած՝ այս տխրությունն ունեցանք:
Այս աշխարհում Արայիկ Խանդոյանի պատվելի մայրը, իր որդով շատ երջանիկ, թե աշխարհի չափ վիշտ ապրեց, իր որդու մահը տեսնելն էր:

Երանի այն որդիներին, որ իրենք են էն աշխարհ ճանապարհում իրենց մայրերին՝ նրանց ապրած չափազանց շատ երկար տարիներից հետո:

Եվ ոչ երանի (հեռու՝ մնացյալներից), երբ մայրն է սգում իր որդու մահը: Դա դաժան բան է. մոր սգալը աշխարհն իր գլխին փուլ գալուն հավասար բան է:

Փուլ եկավ, էլի, թե չէ այդ փառավոր կինը ապրելու դեռ շատ տարիներ ուներ:

Ես չեմ ճանաչել Արայիկի մայրիկին, բայց այսօր արդեն այդ պատվելի կինը, որ Արայիկ էր տվել աշխարհին, ամենայն մեծարանքի է արժանի:

…Արայիկի ողբերգությունը սգաց ամբողջ Հայաստան աշխարհը, սգաց Հայաստանի ազատության կանչն ունեցող սփյուքը, սգացին հայաստանասեր արցախցիները:

Արայիկով հպարտ էին ազատասեր հայորդիները…

Արայիկ ներկայությունից կարճ ժամանակ առաջ իրենց տեղը չգտնողներ կային, որոնք վախենում էին նրա ստվերից անգամ, վախենում էին Արայիկի այն ֆոտոից, որում այդ փառահեղ տղայի հաղթական ժպիտը խանգարում էր նրանց անդուր ապրելակերպը:

Այնքա՛ն էր խանգարում, որ ոչ բարով իրենց իշխանության օրերին անգամ Հայաստանի օրհներգի տեսակյլիպից հեռանել տվեցին:

Իրենց թվաց, թե դրանով Արայիկին հեռացնում են մարդկանց համակրանքից, մարդկանց մեծարելուց…

Ու հիմա մի քանի տող հիշեմ Արայիկի մահվան (2019թ. հոկտեմբեր) տխուր առիթով գրած իմ ներողության խոսքերից.

«ԱՐԱՅԻԿ սիրելի, քեզ ճանապարհել ենք Աստծո մոտ, ճանապարհել ենք կսկիծով, որ ֆիդայու հպարտությունդ, ազգին նվիրյալ պահվածքդ ու քո թափած ճանքերը չգնահատեցին նրանք, որոնք քո պայքարի ու հաղթանակի փառքն իրենց վերցրին ու մեզ թողեցին քո մահվան կսկիծը…

…Դո՛ւ, որ ազերիների դեմ առյուծ էիր, հանկարծ դրանց ձեռքով քո՛ չարչարանաց չորեքշաբթին ունեցար քո հայրենիքի բանտում – նզո՛վք այդ չորեքշաբթին քեզ բաժին հանողներին…

Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջից

(Visited 109 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: