Հրապարակվեց Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդության որոշումը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց: Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից: Քիչ առաջ հրապարակվեց դատական ակտը:

Դատարանը որոշեց մերժել դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի մյուս անդամները։

(Visited 102 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: