Հրաշք լուր բոլորի համար..Նպաստներ են տրամադրվելու ընտանիքին աջակցելու և երեխային խնամելու համար

Հայաստանի Հանրապետությունը ընտանիքին աջակցելու և երեխայի խնամքը ապահովելու համար նախատեսում է նպաստի տրամադրում: Այսպիսի նպաստ տրամադրվում է երկու դեպքում. Կերակրողին կորցնելու դեպքում Մինչև երկու տարեկան երեխային խնամելու համար։Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստը ստանալու իրավունք ունի մահացած կերակրողի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը ամուսինը, որը խնամում է 18 տարին չրացած երեխային և չի աշխատում՝ մինչև երեխայի 14 տարին լրանալը:Մինչև երկու տարեկան երեխային խնամելու նպաստը ստանալու իրավունք ունի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն է 18000 դրամ:Այս ընթացակարգը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» օրենքով:

(Visited 799 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: