Հույսներդ կտրեք, որ ավետբարսեղյանների ու հրաչքեշիշյանների նման միջակություններին առաջ բրթող իշխանությունն ունակ է մշակութային հեղափոխության

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հույսներդ կտրեք, որ ավետբարսեղյանների ու հրաչքեշիշյանների նման միջակություններին առաջ բրթող իշխանությունն ունակ է մշակութային հեղափոխության։

Այդ բեռը նորից մնաց հանրության այն փոքրիկ հատվածի ուսերին, որին մուղամբայաթիխալիչայական ռոբասերժիկները չկարողացան նստեցնել շոուԲԻԶի ծայրին»։

Ավելի ու Լիզա Ճաղարյանը մեկ այլ գրառում է կատարել․

«Մի նվագարկիչ ունեի եւ մի քանի ձայնապնակ։

Հատ-հատ թվարկեմ՝ Էլլա Ֆիցջերալդ, Լուի Արմսթրոնգ, Բիզեի «Կարմեն» օպերան, Շչեդրինի Կարմենսյուիտը, Տիգրանյանի «Անուշ» օպերան, Արմենակ Շահմուրադյանի մի քանի կատարում, մեկ էլ Գրիգի «Պեր Գյունտը»։

Ինտերնետ չկար, մագնիտաֆոն չունեի, փող էլ չունեի, որ ձայնապնակների թիվը բազմապատկեի։ Ինչ ունեի, դա էլ լսում էի։

Լսում էի մինչ որդուս ծնվելը, հետո ծնվեց տղաս, ու արդեն միասին էինք լսում։ Արանքներում էլ օրորոցայիններ էի երգում՝ նանիկ արա, սիրուն բալա, հովի, զովի թեւի տակ…

Քուն եղիր, բալաս, աչքդ խուփ արա… Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի, փչի, հովիկ, փչի, ճոճն օրորվի, տանի բերի, նանի, ծիտիկ, նանի…

Տղայիս ճաշակի ձեւավորումն այսպես սկսվեց։

Հիմա ինքն է իմ ճաշակը զարգացնում, ու ես տեսնում եմ՝ իմ չունեցածի պակասն է լրացնում, եւ ոչ ոք, ոչ մի իշխանություն չի կարող որդուս եւ ապագա թոռներիս ճաշակը փչացնել։

…Գոնե մի բան ճիշտ եմ արել էս աշխարհում»։

Like this post? Please share to your friends: