Հիշեք ու վախեցեք, քյառթուներ, մեր այս երկու քույրերից եւ բոլոր արժանապատիվ հայ կանանցից ու օրիորդներից․ Նրանք ձեզ չեն սպանի, ոչ, ավելի վատ՝ նրանք ձեզ արհամարհում են

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՆՆԱՆ ԵՎ ՄԱՐԻՆԱՆ

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ քոչարյանական բրիգադի զրպարտանքների տապալումը դատարանում, ինչպես եւ դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ ոտնձգությունների կոշտ բեկանումը կրկին հիշեցրեց, որ «միակ տղամարդու» դեմ խիզախորեն ու անկոտրուն մարտնչում են հիմա այս երկու հայ կանայք՝ Աննան եւ Մարինան։

Ջիհադական մարդասպաններին ամենից շատ մարտի դաշտում վախեցնում են քուրդ ու եզդի կանայք, ովքեր տղամարդկանց հետ ուս-ուսի պաշտպանում են իրենց ազատությունն ու արժանապատվությունը շարիաթի բռնակալներից։

Իսլամիստների վախի պատճառն այն է, որ ըստ դրանց հավատքի՝ կնոջ ձեռքով սպանվածը չի հասնի մահմեդական դրախտ, դրա 72 կույսերով եւ այլ վայելքներով։
Հայաստանի «միակ տղամարդու» գոռոզությունն ու բռնիշխանությունը կոտրում են հիմա հենց այս երկու կանայք՝ Աննան եւ Մարինան։

Սա լավ դաս է մեր ու օտար զանազան ադաթավոր ու նամուսախեղդ եղած ոչնչություններին, ովքեր ինքնահաստատվում են միայն ուրիշին ստորացնելով եւ կնատյաց ստերը «ազգային արժեք» հայտարարելով։

Հիշեք ու վախեցեք, քյառթուներ, մեր այս երկու քույրերից եւ բոլոր արժանապատիվ հայ կանանցից ու օրիորդներից։

Նրանք ձեզ չեն սպանի, ոչ, ավելի վատ՝ նրանք ձեզ արհամարհում են։

Կեցցե՜ք, Աննա եւ Մարինա»։

(Visited 997 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: