Հիմա մենք ունենք անկախ Հայաստանի պատմության լավագույն իշխանությունները, որոնք լեգիտիմ են, վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը:

Որպես ՀՀ քաղաքացի անցնող տարում իշխանություններից իմ սպասելիքների, իշխանությունների գործունեության և հնչող քննադատությունների մասին.

Իհարկե բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում էլ իշխանությունները ենթարկվել են և ենթարկվելու են քննադատության: Դա բնականոն երևույթ է, որը միշտ գոյություն է ունեցել, գոյություն ունի և միշտ գոյություն է ունենալու: Այստեղ խնդիրը այլ է:
Հիմա մենք ունենք անկախ Հայաստանի պատմության լավագույն իշխանությունները, որոնք լեգիտիմ են, վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը:
Իսկ ինչո՞վ են այս իշխանությունները լավագույնը:

Նրանով են լավագույնը, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել է հսկայածավալ աշխատանք տարբեր ոլորտներում և բնագավառներում՝ ճանապարհաշինություն, առողջապահություն, կրթություն և այլն: Իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր, բարձրացվել են բազմաթիվ մարդկանց աշխատավարձեր և թոշակներ, իրականացվում է աննախադեպ ծավալների սոցիալական բնակարանաշինություն, մարզերում իրականացվում են համայնքների բարելավվմանն ուղղված աննախադեպ ծավալների սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ, բացի մայրաքաղաքից զարգանում են նաև այլ բնակավայրեր (Գյումրին դրա վառ օրինակ), մեր բանակը համալրվում է գերժամանակակիից և մարտունակ զինատեսակներով և զին. Տեխնիկայով, բարելավվում են զինվորների սննդակարգը և հագուստը, առհասարակ ծառայության պայմանները: Եվ այլ նշանակալից աշխատանքներ և ձեռքբերումներ, դրանք իսկապես բազմաթիվ են և բազմազան, այդ իսկ պատճառով ամբողջը չեմ կարող թվարկել:
Ու այդ ամենի ֆոնին իշխանությունների հասցեին հնչող քննադատությունն էլ իր ծավալներով աննախադեպ է: Քննադատություն, որը մեծամասամբ ուղղորդվում է մի քանի կենտրոններից, մեծամասամբ հիմնված է ստի, կեղծիքի, ապատեղեկատվության և էժանագին մանիպուլյացիաների վրա:

Այդ քննադատությունները նպատակ են հետապնդում ապակայունացնել երկրում տիրող մթնոլորտը, սևացնել իշխանությունների կատարած աշխատանքները, փորձել տպավորություն ստեղծել, թե երկրում ինչ որ բան այն չէ, որ ինչ որ դավադրություններ են կատարվում և նմանապիպ այլ անհեթեթություններ:
Դա տրամաբանական է քանի որ հիմա, առավել քան երբևէ, ակնհայտ է դառնում նախորդ իշխանությունների ապաշնորհությունը, բացթողումները, երկիրը ղեկավարելու և զարգացնելու անկարողությունը, բազմաթիվ հանցավոր և կոռուպցիոն սխեմաների գործադրումը կամ դրանց մեջ ներքաշված լինելը, իրենց կողմից իշխանության ապօրինի զավթման փաստը:

Իհարկե անցած մեկ տարում եղան նաև խնդիրներ և խոչընդոտներ, որոնք հիմնականում կապված էին պետական կառավարման մարմինների աշխատանքի և օրենսդրական դաշտում առկա բազմաթիվ բացթողումների հետ: Ինչպես Վարչապետը նշեց ավտորիտար ռեժիմի համար նախատեսված պետական կառավարման մարմինների անցումը ժողովրդական համակարգի պահանջներին և չափանիշներին այդ կարճ ժամանակահատվածում առանց խնդիրների և խոչընդոտների հնարավոր չէր, ուստի դրա համար ժամանակ է անհրաժեշտ, ինչպես նաև որոշակի ժամանակ է պահանջվում նոր օրենքների և օրինագծերի մշակման և ներդրման համար: Վստահ եմ նշածս խնդիրների հաղթահարմանը զուգահեռ կբարձրանա նաև իշխանությունների աշխատանքի արդյունավետությունը:

Մի բան հստակ է, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը վստահում է իշխանություններին, վստահում է Վարչապետին, քանի որ վարչապետն իրենցն է, իրենց Նիկոլը, ով որպես երկրի ղեկավար հետապնդում է միայն մեկ նպատակ՝ հզոր, կայացած, ապահով, իրավական պետություն կերտել: Պետություն որի քաղաքացին չի մտածի յոլա գնալու մասին այլ կձգտի իր ջանքերով ստեղծել իր բարեկեցությունը, պետություն որի հետ հաշվի կնստեն և որը կհարաբերվի այլ պետությունների հետ հավասարը հավասարի պես, պետություն որտեղ օրենքը և օրինականությունը գերակա կլինեն և օրենքի առջև բոլորը հավասար, պետություն որտեղ երեխաներ չեն վաճառի, պետություն որտեղ ցուցարարներ չեն սպանվի, պետություն որտեղ ընտրակաշառք երբեք չի լինի ……..
Ես ինչպես և մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը աջակցելու, վստահելու, սատարելու և Վարչապետի կողքին եմ լինելու այդ պետության կերտման Ճանապարհին:

 

(Visited 123 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: