Հա, վարչապետն էլ է մեզ նման մարդ,ու ասեմ ավելին՝ վարչապետն էլ է մեզ նման սխալական…Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հա, վարչապետն էլ է մեզ նման մարդ, մեզ նման՝ մսից, ոսկորից ու արյունից, ու ասեմ ավելին` սուրբ չէ, վարչապետն էլ է մեզ նման սխալական…Ու ոչ միայն վարչապետը, սխալական են նաև կառավարության մյուս անդամները, ԱԺ պատգամավորները, քաղաքապետն ու համայնքի ավագանին…

էս ամեն ինչի մեջ ամենակարևորը գիտե՞ք որն է` չտրվել ռևանշիստների սադրանքներին, չուտել վերջիններիս սրբապիղծ ստերի կտերը, չգայթակղվել վերջիններիս առաջարկներով, բայց միևնույն ժամանակ չդառնալ «ԶՈՄԲԻ», կառավարության ամեն մի որոշում հալած յուղի պես չընդունել… չէ, իրանք անսխալ չեն, իրանք էլ են մարդ, իրանք էլ անսխալական չեն ինձ ու Ձեզ նման, իրանք էլ կթերանան ու սխալներ կգործեն, երբեմն նույնիսկ անգիտակցաբար…

Հա, էս կաառավարությունը նախորդների նման ընտրություն կեղծող, գող ու թալանչի չէ, իր իշխանությունը պահելու համար Երևան քաղաքի կենտրոնում 10 հոգի չի սպանի, հա անմեղ մարդկանց իրենց հայացքների համար քաղաքական հետապնդումների չի ենթարկի, բանակը ժողովրդի դեմ չի հանի, հանցագործություններ չի կոծկի ու 50/50 փայ չի մտնի, բայց էս կառավարությունն էլ ունի իր սխալներն ու թերացումները:

Իսկ կառավարության սխալների մասին խոսելն ու բարձրաձայնելը բխում է հենց նույն կառավարության շահերից: Երկրիս երեսին չկա մի լեգիտիմ կառավարություն, որը չունի առողջ քննադատության կարիք:Ձեր ընտրած կառավարությունը ձեր իսկ բարձրաձայնած իր սխալների մասին իմանալով է շտկելու էդ սխալները:Իսկ կառավարության սխալների մասին բարձրաձայնելն ամենևին չի նշանակում դառնալ հակահեղափոխական, կամ այլևս չվստահել կառավարությանը կամ «ուրանալ» վարչապետին:

Անձամբ ինքս սատարել եմ ու շարունակելու եմ սատարել ներկայիս կառավարութանն ու իշխանություններին, բայց միևնույն ժամանակ բարձրաձայնելու եմ վերջիններիս գործած սխալների մասին, որովետև միայն այդպես հնարավոր կլինի հնարավորինս շուտ շտկել այդ սխալները, իսկ ռոբասերժականները թող հանգիստ նտեն տեղներն ու հանկարծ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, իրանց շեֆերի հանդիպումն անխուսափելի է, հանդիպման վայրը՝ ԱԱԾ նկուղում:

https://pastmedia.ru/

(Visited 10 times, 10 visits today)
(Visited 56 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: