«Հարցրի՝ բա՞ պարոն կապիտան ինչի՞ համար ես մտնում Ֆեյսբուք, ասաց՝ նշանածիս հետ եմ գրվում․․․»

Երբ Ուրֆանյանը` իմ վաշտի հրամանատարը, նշանվելուց հետո վերադարձավ զորամաս շատ ուրախ էր, պատերազմից մոտ մեկ ամիս առաջ էր, տեսա պատահական նրան Ֆեյսբուքում,

ընկերության հայտ ուղարկեցի, ընդունեց, մոտեցա, ասեցի՝ պարոն կապիտան քեզ դռուժիտ եմ տվել ՖԲ-ով ընդունել ես, ասեց՝ հա, ես սաղին ընդունում եմ, բայց սկի նկար չունեմ, ասեցի՝

բա՞ պարոն կապիտան ինչի՞ համար ես մտնում Ֆեյսբուք, ասաց՝ նշանածիս հետ եմ գրվում․․․ համ ժպտում էր համ խոսում, բարի ու գեղեցիկ ժպիտ ուներ, մի անգամ ասեցի՝ աշխարհի

ամենալավ ու սիրուն տեղը Դուբայն ա, մեկ ել Արմենակը ասեց՝ չէէէ, Կարեն, ամենալավը Արեշն ա։

Երբ իմ վաշտի հրամանատարն էր նա դեռ ավագ լեյտենանտ էր, հետո ստացավ կապիտան ու իրեն շատ էր սազում 4 աստղ, բոլորս վաշտով հպարտ և ուրախ էինք, պատերազմից ժամեր

առաջ, ցերեկը երբ եկավ մեր դիրքը ստուգելու հրամայեց ասելով «այ ստեղ լավ կփորեք, որ դրանք մտնելու լինեն դուք ռիվոգով վազեք ու կարողանաք զբաղեցնել ձեր խրամատները, որ

նեղ չլինի ու ժամանակ չկորցնեք», ասեցի պարոն կապիտան ես դեմբել եմ ես գործ չանեմ էլի ))))) ասաց «Թորոսյան, հենց դու պիտի անես, որ ծառայածդ ջուրը չնկնի»։

Կարծես սիրտը վկայեր, բոլորիս համար անհանգստանում էր, բոլորս ել սիրում ու հարգում էինք նրան։

Տասնյակ թուրքերի զարկիր մեն-մենակ, չնկնելով գերի մեր քաջ` Արմենակ….

Կարեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Like this post? Please share to your friends: