«Հասարակությունը նրա խոսքին չի սպասում, հասարակությունը դատարանում նրա վերջին խոսքին է սպասում» ․ Ջախջախիչ պատասխան Արմեն Աշոտյանի հայտարարությանը

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Սերժ Սարգսյանը շուտով կխոսի հայ հասարակության հետ», — ասում է Արմեն Աշոտյանը:

Ի՞նչ պետք է խոսի:

Որպես Ազգային անվտանգության նախկին նախարար կասի՞,  թե ինչու տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, գիտի՞, թե ովքե՞ր են կազմակերպիչները, Նաիրի Հունանյանը իրենց գործակա՞լն էր, թե՞ ոչ, իրեն իր տեղյակ աշխատակիցները զեկուցե՞լ են, որ ԱԺ-ում ոճիր է կատարվելու, կասի՞, թե ինչու՞ դատարանում ցուցմունք չտվեց:

Որպես այն ժամանակվա վարչապետ՝ կասի՞, թե ինչու՞տեղի ունեցավ Մարտի մեկը, ընտրությունները կեղծվե՞լ էին, թե՞ ոչ, բանակը մասնակցել է, թե՞ ոչ, ին՞չ դերակատարում է ունեցել ինքը:

Գո՞հ էր, որ տասը զոհի արյան գնով դարձավ նախագահ:

Կասի՞, թե ինչպե՞ս ինքը, իր եղբայրները, փեսան, թիկնապահը, կուսակից ընկերները թալանեցին երկիրը, ծաղկեց կրիմինալը:

Չշարունակեմ:

Հասարակությունը նրա խոսքին չի սպասում:

Հասարակությունը դատարանում նրա վերջին խոսքին է սպասում:

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: