Հանգիստ վեր ընկեք տեղներդ. պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. (Տեսանյութ)

Հանգիստ վեր ընկեք տեղներդ. պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. Տիգրան Կարապետյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ԱԺ-ում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ․:

« Որեւէ մեկի մտքով չանցնի ՀՀ իշխանության դեմ ձեռնարկել որեւէ քայլ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից: Այն պարտիզանական պատերազմները, որ մարդիկ նպատակադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընկեք տեղներդ»։

Նշենք, որ համացանցում տարածվել էր մի նամակ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից, որ կարևոր տեղեկություն է հ հայտնում ՀՅԴ գաղտնի ժողովից: Հայտարարությունում մասնավորապես  ասվում է, որ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրոյի անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը. «Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է

պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին»,- ասվում էր հայտարարությունում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Like this post? Please share to your friends: