Հանգիստ թողեք մարդուն թող իր գործը կատարի…փոխանակ գոհ ու շնորհակալ լինենք որ հսկայական ջանքեր է գործադրում քսան տարվա աղտ ու կեղտը Հայաստանի կյանքից մաքրելու

Չեմ նախանձում Նիկոլին։ Համառ ու աշխատասեր մարդ է որ մտավ այդ ահռելի պատասխանատվության և ծանրության տակ։ Ազնվությամբ եմ ասում ես չէի անի։

Փոխանակ գոհ ու շնորհակալ լինենք որ հսկայական ջանքեր է գործադրում քսան տարվա աղտ ու կեղտը Հայաստանի կյանքից մաքրելու համար դեռ մի բան էլ մեր ժողովրդի մեջ եղած տականքը փնովում ու վարկաբեկում է նրան։ Այդ տականքը համոզված է որ Նիկոլը վայելում է։

Իրենք այդպես կվարվեին որովհետև իրենք չգիտեն աշխատանքի վայելքը ինչը քաջ գիտի Նիկոլը։ Իրենք կվարվեին ճիշտ այնպես ինչպես վարվեցին Արնախումն ու Ցողունվածը։ Գողանան ու վայելեն գողունը առանց խորանալու որ մի օր քթնեից դուրս է գալու։

Հանգիստ թողեք մարդուն թող իր գործը կատարի։ Մի հարամեք ու մի երկիրը տարեք կործանման, դուք միայն դրան եք ընդունակ։

Hamlet Abrahamyan
(Visited 404 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: