Հայ վարորդը երեխաների համար դարձել է իսկական ամանորյա հրաշագործ

Զարդարված տոնածառ, լույսեր, փայլեր, հյուրասիրություն․․․ Ոչ, դա Ամանորին տան նկարագրություն չէր, որտեղ պատրաստվում են տոներին, այլ ավտոբուսի։

117 համարի ավտոբուսի հայ վարորդը անակնկալ է մատուցել բոլոր ուղևորներին։

Կրասնոդարում բնակավող մեր հայրենակից Պավել Բալյանը դարձել է համացանցի ու լրատվամիջողների հիացմունքի առարկան։ Ըստ «Регион online» պարբերականի՝ Պավելին անվանել են ամանորի հրաշագործ։ Նա այդ կոչմանն ու հանրության ու լրատվամիջոցների ուշադրությանն կենտրոնում հայտնվել է այն պատճառով, որ տոներին ընդառաջ, զարդարել է ավտոբուսը, որը վարում է։ Նա ավտոբուսի մեջ տեղադրել է տոնածառ, զարդարել այն։

 

Բացի այդ Բալյանը տոնածառի մոտ հյուրասիրության <<սեղան>> է բացել, որտեղ մրգեր ու քաղցրեղեն էր։ Նա այն հյուրասիրել է, իր ավտոբուսից օգտվող յուրաքանչյուր երեխայի։ Նրա ավտոբուսում այնքան ուրախության ու բարության տրամադրություն է տիրել, որ քաղաքացիները ուղղակի վարակվել են այդ ամենով։

 

Լրատվամիջոցները նշում են, որ եթե Պավել Բալյանի նման մարդիկ աշխարհում շատ լինեն, այն կդառնա էլ ավելի բարի։

(Visited 80 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: