հայրենիքը դուք չեք, հայրենիքը էս տղերքն են, նրանց հետ ննջած մյուս հերոսներն են

… հայրենիքը դուք չեք, հայրենիքը էս տղերքն են, նրանց հետ ննջած մյուս հերոսներն են:

Հայրենիքը պապս էր, որ հարենական մեծ պատերազմում վիրավորվեց ու մինչև վերջին օրը ոտքի մեջ զգաց թշնամու գնդակը:

Հայրենիքը տատս է, որ կին լինելով հանդերձ 2 ֆաշիստական ինքնաթիռ է խփել :

Հայրենիքը այսօր սահմանին կանգնած 18 տարեկան տղերքն են, որոնք թքած ունեն թե նախկինների և թե ներկաների վարած քաղաքականության վրա: Հայրենիքը Քյարամն էր, որի գլուխը թշնամին պոկեց ու Ձեր նման անհայրենիք մարդկանց անտարբերության պատճառով միացավ մյուս հրեշտակներին :

Հայրենիքը 40.000 դրամ ստացող փողոց մաքրող կանայք են, որ ամեն օր ու գիշեր մաքրում են Ձեր նման անհայրենիք մարդկանց կեղտոտածը…

և այո քաղաքականությունը կեղտոտ գործ է և դուք հիմա ուզեք թե չուզեք արդեն իսկ զբաղված եք այդ գործով և ոչ այն պատճառով, որ այս կամ այն թևի համար ինչ-որ ստորագրություններ եք տալիս (ոչ, քավ լիցի, դա Ձեր անձնական իրավունքն է ) այլ այն ,որ դուք փորձում եք սևերի և սպիտակների բաժանել :

Հգ. Հայրենական մեծ պատերազմը մեր՛ պատերազմն էր: Արցախյան պատերազմը մեր՛ պատերազմն էր: Ապրիլյան պատերազմը մեր՛ պատերազմն էր :

Աստված չանի էլի նման պատերզմները էլի մեր պատերազմներն են և այդ ամենի միջով անցածները, իրենց կյանքը տվածները ու ապագայում դրա մեջ մտնողները թքած են ունենալու ցանկացած իշխանության վրա ու կանգնելու են պաշտպանելու մեր հայրենիքը :

Սուրեն Արեենցի ֆեյսբուքյան գրառումը

(Visited 1 times, 1 visits today)
(Visited 65 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: