Հայտնի է, թե ով է դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղայինի վարորդը. նրան հայտնաբերել են

Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանը հայտարարել էր, «Գազել»-ի վարորդը սպառնացել է կտրել իր  պարանոցը:

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանի հրապարակած տեսանյութին:

Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։

Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։

Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։

Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

(Visited 162 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: