«Հայկական երկինքը դարձել է անխոցելի․ նոր ՏՈՐ-երը լավագույններից են․..». Արծրուն Հովհաննիսյան

Օրերս հայկական Զինված ուժերում համալրված ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերն աշխարհում ամենալավերից են և կարող են մինչև 10 կմ թռչող սարքի խոցել։

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելացնելով, որ դրանք աշխատում են նաև ավտոմատացված ծրագրով, ինչպես նաև միաժամանակ խոցում մի քանի թիրախի։

Բանախոսն անդրադարձել է նաև հայկական բանակում 2019-ին իրականացված մի շարք ծրագրերի մասին և կարևոր նշանակության միջոցառումներից, խոսելով ինչպես սոցիալական, այնպես էլ զինված ուժերի մարտունակությանն առընչվող խնդիրներից։

Խոսվել է նաև բանակային այսօրվա բարքերի մասին, նշվել՝ զինվորների սննդակարգում և առօրյայում տեղի ունեցած փոփոխություններից։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր հարցերի ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

(Visited 58 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: