Համեղ բաղադրատոմս՝ ընդամենը 7-8 րոպեում․․․ Ծույլ գլանակներ՝ համեղ ու պարզ միջուկով

Ժամանակակից մարդիկ շատ են գնահատում արագ բաղադրատոմսերը, քանի որ ոչ ոք չի ուզում խոհանոցում անցկացնել օրվա կեսը։ Սակայն բացի արագությունից, կարևոր է նաև ուտեստի օգտակարությունը։

Առաջարկում ենք լավաշով գլանակներ պատրաստել․ ներկայացնում ենք կաթնաշոռով ու պանրով տարբերակը, սակայն դուք կարող եք փոփոխել միջուկը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթնաշոռ՝ 250գ
  • պանիր՝ 200գ
  • ձու՝ 2 հատ
  • աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչի
  • բարակ լավաշ՝ 2 հատ

Պատրաստման եղանակ․

Ընտրեք պանրի պինդ տեսակ։

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, խառնել կաթնաշոռի, մանրացրած կանաչու, համեմունքների, պղպեղի, նաև ձվի հետ։ Մանրակրկիտ խառնել։

Լավաշը կտրատել ուղղանկյունաձև, այնպես, որ հնարավոր լինի փաթաթել գլանակի պես՝ ծալելով եզրերը, որպեսզի միջուկը տապակելիս չթափվի։

Լավաշին միջուկ քսել, փաթաթել։

Տապակել թավայի մեջ՝ մինչ գեղեցիկ կարմրելը։

Տապակելու փոխարեն գլանակները կարող եք ուղարկել ջեռոցը, միայն թե տապակին կարագ կքսեք, իսկ լավաշներին՝ դեղնուց։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 15 րոպե։

Բարի ախորժակ։ 

(Visited 28 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: