Համացանցում տարածվել է Արման Հովհաննիսյանի նամակագրության սքրինշոթը, որում երգիչը հաստատում է, որ չի մասնակցել ստորագրահավաքին

Համացանցում տարածվել է Արման Հովհաննիսյանի նամակագրության սքրինշոթը, որում երգիչը հաստատում է, որ չի մասնակցել ստորագրահավաքին

Քաղաքագետ Հանրային Խորհրդի նորընտիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  էկրանակադր Արման Հովհաննիսյանի և վերջինիս ընկերոջ նամակագրությունից, որին կից գրել է․

«Կեղծել, կեղծել մինչև վերջ No …

Երգիչ Արման Հովհաննիսյանը նույնպես չի ստորագրել կամ միացել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը.Այսքան կեղծիքից ինչպես չեն խեղդվում…

Սքրինշոթը’ իր հետ զրուցած ընկերոջ հրապարակածն է»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար կազմակերպված ստորագրահավաքին մասնակացած 60 գործիչների ցանկում նշված է նաև երգիչ Արման Հովհաննիսյանը։

Սակայն, երեկ երգիչը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ միշտ զերծ է մնացել քաղաքական գործընթացներից՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։

(Visited 130 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: