Կուզենայի նույն անկեղծությամբ Ռոբերտ Քոչարյանը պարզաբաներ, թե հատկապես ՀՀ ղեկավար ինչպես է դարձել, թե ինչու 2008-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տվեց…

Կուզենայի նույն անկեղծությամբ Ռոբերտ Քոչարյանը պարզաբաներ, թե հատկապես ՀՀ ղեկավար ինչպես է դարձել, թե ինչու 2008-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տվեց…

«Քոչարյանն ասել է՝ երկրագնդի վրա երկու հայկական պետություն կա, երկուսում էլ ղեկավար եմ եղել: Գովելի անկեղծություն է: Կուզենայի նաև նույն անկեղծությամբ պարզաբաներ, թե հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավար ինչպես է դարձել:

Այս մասին լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել:

Որպես ՀՀ քաղաքացի ակնկալում եմ պարզաբանում երկու ժամկետների մասին՝ առանձին-առանձին և հանգամանորեն: Եվ առանձնապես սպասում եմ Քոչարյանի պարզաբանմանը, թե ինչու 2008-ին ժողովրդի վրա կրակելու հրաման տվեց: Այն հանրապետության քաղաքացիների, որի ղեկավարն էր ինքը: Կուզենայի նաև, որ Ռոբերտ Քոչարյանը իր՝ նախագահության տարիները հիշեցնելով հարգանք ակնկալելու փոխարեն նախ ինքը հարգանք դրսևորեր ՀՀ քաղաքացիների և դատարանի նկատմամբ և հիշողության նույն պայծառությամբ ներկայացներ քսան տարում Հայաստանում իր արածների ողջ ցանկը: Առանց բացառության»:

(Visited 72 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: