Կյանքի դասեր Կոնֆուցիոսից, որոնք կփոխեն ձեր կյանքը

Կոնֆուցիոսը չին մեծ մտածող ու փիլիսոփա է: Նրա խորհրդածություններն ու դատողությունները վերաբերում են հասարակության բարոյականությանը, մարդկանց փոխհարաբերություններին: Նրա իմաստուն մտքերը մեծ ազդեցություն են թողել չին հասարակության վրա:

1. Կարեւոր չէ, թե որքան դանդաղ ես դու շարժվում, կարեւոր է, որ կանգ չառնես

Եթե գնում ես քո ընտրած ուղով, ապա անպայման կհասնես նպատակիդ: Միայն պետք է համբերատար լինել, ջանքեր թափել:

2. Մի ընկերացիր նրա հետ, ով քեզնից լավը չէ

Դու պետք է համապատասխանես քո շրջապատին, հետեւաբար համոզվիր, որ քեզ շրջապատում են հավատարիմ ընկերներ եւ որ դու դրանց ճիշտ ես վերաբերվում:

3. Ատելը հեշտ է, սիրելն է դժվար: Այդպիսին է կյանքը: Լավին հասնելը դժվար է, վատ բաները տրվում են հեշտությամբ:

Ատելությունն ու բացասականը տարածելը հեշտ է, բայց եթե ուզում ես լավ բանի հասնել, պետք է չարչարվել:

4. Սխալվելու մեջ վատ բան չկա, եթե դրա մասին դու անընդհատ չես հիշում

Մի կենտրոնացիր անցյալի կամ քեզ հանդիպող վատ պահերի վրա: Կենտրոնացիր խնդիրները լուծելու վրա:

5. Երբ մեջդ եռում է բարկությունը, մտածիր հետեւանքների մասին:

Կրկնիր սա ամեն անգամ, երբ կբարկանաս:

6. Երբ կթվա, թե նպատակն անհասանելի է, մի փոխիր այն, փոխիր գործողությունների պլանը:

Հետեւիր քո առաջխաղացումներին, եթե ինչ-որ բան այնպես չէ, ապա փոխիր մոտեցումդ:

7. Նույնիսկ երկու մարդու շրջապատում, ես կգտնեմ ինչ սովորել նրանցից: Նրանց արժանիքները կփորձեմ կրկնօրինակել, իսկ թերությունների վրա կփորձեմ սովորել:

Բոլորն ունեն կյանքի որոշակի փորձ, ու մենք միշտ էլ սովորելու բան ունենք:

8. Ընտրելով նպատակակետը գնա դեպի նա ամբողջ սրտով: 

Ինչ-որ բանի հասնելու համար պետք է ներդնես ողջ ուժերդ: Դա վերաբերում է ինչպես աշխատանքին, այնպես էլ հարաբերություններին:

9. Կարդարացվեն սպասելիքները, թե ոչ կախված է ջանքերից:

Հույսդ մի դիր իմպրովիզի վրա, պատրաստ եղիր նախապես:

Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից:

Like this post? Please share to your friends: