Կարևոր նորություն. Ուռուցքաբանական վիրահատությունը կլինի անվճար

Այսուհետ ուռուցքաբանական վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն պետպատվեր. Արսեն Թորոսյան

Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից բոլորի համար կլինի անվճար. Արսեն Թորոսյան

«Մենք այս տարի ունենք մոտ 700 միլիոն դրամի աճ ուռուցքաբանական ծառայությունների համար, դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Մենք քննարկումների արդյունքում եկանք նրան, որ պետք է մեղմենք քաղաքացիների վրա եղած բեռը, համավճարի մասին է խոսքը:

Առաջ պետությունը ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ քիչ մասը: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր: Հիմա որոշվել, որ այդ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք կլինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի»,-ասաց Թորոսյանը

(Visited 307 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends: